Ամենաանճաշակը

16/01/2006

Ամերիկյան փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը գլխավորում է ամենաանճաշակ հագնվող հայտնի դեմքերի ցուցակը, որն ամեն տարի կազմում է նորաձեւության դիզայներ Ռիչարդ Բլեկուելը: 2-րդ տեղը զբաղեցնում է երիտասարդ աստղ Մերի-Քեյթ Օլսենը, 3-րդը՝ Ջեսիկա Սիմփսոնը: Անճաշակների ցուցակում են դերասանուհիներ Եվա Լոնգորյան, Լինդսեն Լոգանը, Ռենե Զելվեգերը, Էն Նիկոլ Սմիթը եւ Պերիս Հիլթոնը, ինչպես նաեւ՝ երգչուհիներ Մըրայա Քերին եւ Շակիրան: