Մաշկի խնամքը

22/02/2006

Վարդը պարունակում է եթերային յուղ, որն ամրապնդում է մաշկը։ Եռացող ջրի վրա դրեք վարդի թերթիկներով լցված մաղը եւ նրա գոլորշու վրա պահեք դեմքը։

Խիստ հոգնածության դեպքում կարելի է երեսը լվանալ սառը ջրով, գլուխը պահել ցնցուղի տակ, իսկ ոտքերը լվանալ տաք ջրով։

Լավ է սափրվել առավոտյան, այդ դեպքում մաշկն ամբողջ օրվա ընթացքում թարմ կերեւա։ Եթե դեմքի մաշկը չոր է, սափրվելուց հետո օդեկոլոն գործածել խորհուրդ չի տրվում։

Ճաքճքած շրթունքները կարելի է բուժել հետեւյալ կերպ. քսեք մեղր եւ 20 րոպեից հետո լիզեք շրթունքները։ Երեկոյան ատամները լվանալիս, լվացեք ատամի խոզանակը եւ դրանով շփեք շրթունքներն ու լնդերը։

Ճաքերի առաջացումը կանխելու համար խորհուրդ է տրվում չոր շրթունքներին քսել խոզի, սագի ճարպ։

Ճարպոտ, լայն ծակոտիներով մաշկը թավշանման կդարձնի հետեւյալ դիմակը. 1 ձվի սպիտակուցին ավելացնել 1 թեյի գդալ կիտրոնի հյութ, լավ հարել եւ դեմքին պահել 10 րոպե։

Դեմքին հաճելի գույն են տալիս նաեւ վարունգի, լոլիկի, սեւ եւ կարմիր հաղարջի, ելակի հյութից պատրաստված դիմակները, որոնք դեմքին պետք է թողնել 15-20 րոպե։

Մաշկը կթարմանա, եթե այն սրբեք սառույցի կտորով։ Նախընտրելի է, որ սառույցը լինի անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի եփուկից։

Նշված բույսերից որեւէ մեկից վերցնել

1 ճաշի գդալ, 15 րոպե եռացնել կես լիտր ջրով, թողնել 1 ժամ, հետո քամել եւ դնել սառնարան։

Ճակատի վրայի կնճիռները կարելի է հարթել` մերսելով ճակատը մեջտեղից դեպի քունքերը։

Մաշկը թարմ պահելու համար խորհուրդ է տրվում ընդունել աղաջրով տաք (35-37օ) լոգանք (1 կգ աղ` լիքը լոգարանին)։ Փորձեք այն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունել, թեկուզ օրընդմեջ, 10-ական րոպե, բայց ոչ անմիջապես քնից առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ գրգռվում է։

Սենյակի կամ ամբողջ բնակարանի հիմնական մաքրման ժամանակ խորհուրդ է տրվում դեմքին յուղոտ քսուք քսել, որպեսզի փոշին չթափանցի մաշկի ծակոտիների մեջ։ Քթանցքերի մեջ հարկավոր է վազելին քսել։

Պիգմենտային լաքաների համար շատ օգտակար է կղմուխը (հեղինեի խոտ, ՊպՉՌրՌս)։ 1 թեյի գդալ չորացրած, մանրացրած տերեւները եւ արմատները լցնել 1 բաժակ սառը ջրի մեջ, թողնել 1 ժամ, հետո եփել 10 րոպե։ Թանզիֆը թրջել այդ թուրմի մեջ եւ դնել դեմքին կամ օրական 1-2 անգամ դեմքը սրբել այդ եփուկով։

Պիգմենտային լաքաներից խուսափելու համար օրգանիզմը պետք է շատ վիտամիններ ստանա, հատկապես «C» վիտամին։ Այս վիտամինը պարունակում են կանաչ սոխը, լոլիկը, սեւ եւ կարմիր հաղարջը, խաղողը, կաղամբը, մորին, նարինջը, մանդարինը, կիտրոնը, խնձորը եւ այլն։

C վիտամին են պարունակում նաեւ միսը, ձուկը, լյարդը։

Լաքաների վրա կարելի է քսել նաեւ կիտրոնի կամ վարունգի հյութ։ Շատ օգտակար է թթված կաթը կամ մածունը, որը դեմքին պետք է թողնել 5-10 րոպե, հետո լվանալ ջրով։