Ոտաբոբիկ քայլելը (տանը, ամառանոցում, էքսկուրսիայի ժամանակ) հնարավորություն է տալիս ոտքերը հանգստացնել եւ քամահարել։
Ամռանը, հնարավորության դեպքում, ոտաբոբիկ քայլեք։ Հատկապես օգտակար է քայլել անհարթ մակերեսի` քարերի վրա, սոճու անտառում։
Ամռանը սովորաբար կրունկների մաշկը կոշտանում է եւ հաճախ` ճաքճքում։ Ճաքի մեջ ինֆեկցիա ընկնելու դեպքում սկսվում է բորբոքային պրոցես։
Կարելի՞ է արդյոք կանխել մաշկի եղջերացումը եւ ճաքերի առաջացումը։ Այո, եթե ամեն օր, քնելուց առաջ ոտքերը լվանաք եւ քսեք «Լյուքս» կամ A վիտամին պարունակող որեւէ այլ քսուք։
Եթե կրունկներն արդեն ճաքճքել են, անհրաժեշտ է 2-4 շաբաթվա ընթացքում ոտքերն ամեն երեկո դնել տաք ջրի մեջ, ավելացնելով 1 թեյի գդալ սոդա, հետո ողողել կալիումի պերմանգանատի լուծույթով։ Այնուհետեւ ճաքած մասերին քսել սինտոմիցինային էմուլսիա, ծածկել մոմած թղթով եւ կապել։ Դա առավել հարմար է անել գիշերը։ Խոր ճաքերը նման բուժման դեպքում սովորաբար լավանում են 7-10 օր հետո։
Ճաքճքած մաշկը բուժելու համար ֆիզիոթերապիան առաջարկում է հետեւյալ միջոցը. 500 գ կաղնու մանրացրած արմատների վրա լցնել 3-4 լ ջուր, կես ժամ եփել եւ եփուկն օգտագործել թրջոցների, լոգանքի ձեւով։
Շատ օգտակար է քարխոտի (ՏՍՏտվՌՍ) եփուկը. 1 ճաշի գդալ քարխոտի մանրացրած արմատները 5 րոպե եփել 0,5 լ ջրով, թողնել 7 ժամ եւ օգտագործել թրջոցների, լվացումների համար։
Խորհուրդ է տրվում նաեւ նման դեպքում օգտագործել վաղինակի (ՍՈսպվՊցսՈ) եփուկը ձիթապտղի յուղի հետ (1։10 հարաբերությամբ)։ Վնասված մաշկին խառնուրդը պետք է քսել օրը 2 անգամ։