Ինչպե՞ս ներկել խամրած եւ կնճռոտած կոպերը

01/02/2006

Տարեց կանայք պետք է օգտագործեն վառ, ճչացող ստվերաներկ։ Նրանց համար առավել հարմար գույներն են մարմնագույնն ու մոխրագույնը։ Խորհուրդ չի տրվում օգտագործել ոսկեփայլ ստվերաներկ, դրանք միայն ընդգծում են կնճիռները։

Բերանի հոտ

Բերանից եկող հոտը գզալու համար բավական է ձեռքի ափով փակել քիթն ու բերանը, արտաշնչել եւ ներշնչել քթով։

Հոտի առաջացման պատճառները տարբեր են։ Հաճախ այն առաջանում է փտած, թարախակալած ատամից, մարսողական օրգանների, թոքերի հիվանդությունից, ատամները սիստեմատիկաբար չլվանալուց։

Նախ պետք է պարզել հոտ գալու պատճառը, հետո մտածել այն վերացնելու մասին։

Բերանը կարելի է ողողել տարբեր հեղուկ-դեղամիջոցներով։

Սալոլ – 10 գ
Սպիրտ – 100 գ (90%-անոց)
Վարդաջուր – 150 գ
Անանուխի յուղ – 2 կաթիլ։
Այս խառնուրդից 10 կաթիլ կաթեցնել մեկ բաժակ ջրի մեջ եւ բերանը ողողել։

Սալոլ – 10 գ
Սպիրտ – 20 գ (90%-անոց)
Թորած ջուր – 1 լիտր
Ստացված խառնուրդից մեկ ճաշի գդալ լցնել մեկ բաժակ ջրի մեջ եւ ողողել բերանը։

Տիմոլա – 3 գ
Բորաթթու – 40 գ
Թորած ջուր – 1 լիտր
Մեկ բաժակ ջրին խառնել մեկ ճաշի գդալ խառնուրդ եւ ողողել բերանը։

Բերանից սոխի հոտ չի գա, եթե խմեք թունդ սուրճ կամ ծամեք սուրճի հատիկ։

Բերանի հոտը վերացնելու համար պետք է բերանի խոռոչը ողողել զանազան եփուկներով. օրինակ, վարդի թերթիկների, քացախի եւ ջրի եփուկով, ինչպես նաեւ դաղձի եփուկով։

Բերանից հաճելի հոտ կգա, եթե մի քանի րոպե ծամեք հիրիկի արմատ։

Դարչինի, մեխակի, նարնջի կեղեւը նույնպես վերացնում են բերանի տհաճ հոտը։

Սխտորի տհաճ հոտը բերանից շուտ կվերանա, եթե մաղադանոս ծամեք:

Սխտորի հոտը կարելի է վերացնել մի քանի եղանակով. կարելի է խմել մեկ բաժակ կաթ, ծամել սուրճի հատիկ:

Անանուխի կանաչ տերեւներից կարելի է հեղուկ պատրաստել բերանը ողողելու համար. անանուխի 15-20տերեւ գցել 0,5 լ սպիրտի մեջ, շիշը փակել, 6-7 օր պահել արեւի տակ: Բերանը ողողելու համար բավական է մեկ բաժակ ջրի մեջ կաթեցնել մի քանի կաթիլ ստացված թուրմից: