Կորյակավոր ցանի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել կաղնու կեղեւը։ 1 ճաշի գդալ չորացրած եւ մանրացրած կաղնու կեղեւը լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել 5 ժամ, քամել, ավելացնել կես բաժակ ջուր ու 1 կիտրոնի հյութ եւ մեկ շաբաթ ամեն օր դեմքին թրջոցներ դնել։
Կորյակավոր ցանը բուժելու համար շատ օգտակար են նաեւ դեղաբույսերով թրջոցները։ Վաղինակի ծաղիկների վրա կարելի է բուսական յուղ լցնել (1։5 հարաբերությամբ) եւ քսել դեմքին։
Մի կտոր խմորիչը լուծել փոքր քանակությամբ կաթի մեջ, ավելացնել մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ եւ քսել դեմքին։ Չորանալուց հետո լվանալ ջրով, նախընտրելի է երիցուկի եփուկով։ Այս դիմակը շատ օգտակար է կորյակավոր ցանի, լայն ծակոտկեն մաշկի համար, լաքաների դեպքում։
Սեւ կետերը հայտնվում են մարմնի այն մասերում, որտեղ գտնվում են առավել շատ ճարպագեղձեր` ճակատի, այտերի, կզակի, կրծքի, մեջքի վրա։ Եթե սեւ կետերը քիչ են, բավական է դեմքը սրբել ջրածնի գերօքսիդի լուծույթով կամ կիտրոնի հյութով։
Որպեսզի սեւ կետերը հեռացնելիս վարակ չանցնի, անհրաժեշտ է դա կատարել վերին աստիճանի մաքուր պայմաններում։ Սկզբում պետք է ձեռքերը լվանալ օճառով, հետո սրբել սպիրտով։
Պեպեններն առաջանում են արեւի ճառագայթներից, ուստի խորհուրդ է տրվում գարնանը հնարավորին չափ խուսափել արեւի տակ երկար զբոսնելուց։ Այսօր մեր գեղահարդարման պոլիկլինիկաներում պեպենները գունաթափում են մաշկափոխության միջոցով։ Տնային պայմաններում կարելի է օգտագործել հետեւյալ դիմակները.
– 1 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 կիտրոնի հյութ, 100 գ օղի, լավ խառնել եւ քսել մաքուր դեմքին։
– Կաթի մեջ սեւ հաց փշրել, թողնել մի քանի ժամ, խառնել եւ օգտագործել։
– 10 գ գինեթթվին ավելացնել 15 գ կիտրոնի հյութ եւ 10 գ եռացրած ջուր։
– Մաքրել միջին մեծության կարտոֆիլ, քերել, խառնել մեկ ճաշի գդալ կաթի ու դիմափոշու հետ։ Ստացված խառնուրդը քսել դեմքին եւ պահել 20 րոպե։
– Դեմքին քսել ճարպոտ սնուցիչ քսուք, վրայից կիտրոնի բարակ կտրած շերտիկներ։ Դիմակը երեսին թողնել 10 րոպեից ոչ ավելի։
– Մեկ ձվի դեղնուցը հարել մինչեւ թանձր փրփուր առաջանալը, ավելացնել մեկ թեյի գդալ ջրածնի պերօքսիդ։ Ստացված խառնուրդը 3 շերտով քսել դեմքին եւ թողնել 15 րոպե։
Այս դիմակները դեմքին պահել 20 րոպե, լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով եւ սնուցող քսուք քսել։
Շատ օգտակար է դեմքը սրբել մածունով, կաթով։
Պեպեններն անցկացնելու համար լավ արդյունք են տալիս նաեւ դեղաբույսերը։ 2 ճաշի գդալ խատուտիկ դեղաբույսը 15 րոպե եփել 300 մլ ջրով, սառեցնել եւ այդ եփուկով դեմքը լվանալ առավոտյան եւ երեկոյան։
Պեպեններին կարելի է քսել թարմ սոխի հյութ։ Շատ օգտակար են վարունգի եւ մաղադանոսի հյութերը։ Դրանցով դեմքը պետք է սրբել օրական 2-3 անգամ։
Խատուտիկի մանրացրած արմատների վրա պետք է լցնել 300 մլ ջուր, եռացնել 15 րոպե, սառեցնել, քամել եւ ստացված եփուկով դեմքն առավոտյան եւ երեկոյան լվանալ։