Ներկայացնենք համառոտ, թե ինչ չի կարելի անել, երբ ձեր աշխատավայրում զնգում է հեռախոսը:
Չի կարելի
. Երկար ժամանակ չվերցնել ընկալուչը։
. Հեռախոսը վերցնելիս ասել` «Բարեւ», «այո», «խոսեք»։
.Հարցնել` «Կարո՞ղ եմ ձեզ օգնել»։
. Միաժամանակ խոսել երկու հոգու հետ։
.Նշումներ անել թղթի կտորների կամ օրացույցի վրա։
. Մի քանի անգամ հեռախոսը փոխանցել տարբեր մարդկանց։
. Ասել` «Ոչ ոք չկա, նորից զանգեք»:
Պետք է
. Հեռախոսին պատասխանել ամենաուշը 4-րդ զանգից հետո։
.Ասել` «Բարի լույս (օր, երեկո)», եւ ներկայանալ։
.Հարցնել` «Ինչո՞վ կարող եմ օգնել»։
. Ուշադիր լսել, թե ինչ է ասում զրուցակիցը։
. Առաջարկել նորից զանգել, եթե որոշ բաներ ճշտելու համար ժամանակ է պետք։
. Օգտագործել հատուկ բլանկներ հեռախոսազանգերի համար։
.Գրի առնել զանգողի հեռախոսահամարը` նրան զանգելու համար եւ այլն: