Ինչպես պայքարել միջատների դեմ

16/08/2006

Ցեցը ոչնչանում է միայն քիմիական հատուկ միջոցների օգնությամբ։ Լավ ներգործող միջոց է «Անտիմոլը»։ Այն անհրաժեշտ է տեղավորել պահարաններում եւ ճամպրուկներում, եւ 2-4 օր դրանք փակ պահել։ Այնուհետեւ հանել, փաթաթել պոլիէթիլենի կամ ամուր թղթի մեջ եւ դնել սառը տեղ։ Տարեկան երկու անգամ, գարնանը եւ աշնան սկզբին, ճամպրուկները եւ պահարանները լավ մշակեք։ Այդ նպատակի համար օգտակար են «Անտիսեկտ», «Բուլտա», «Դիխլոֆոս», «Պրիմա» աերոզոլային խառնուրդները։

Սենյակում թռչող ցեցերը կարելի է ոչնչացնել «Դիխլորոֆոս» պրեպարատի միջոցով, որը 3-4 վայրկյան պետք է փչել սենյակում։ Ցեցերի դեմ լավ միջոց է նարնջի չորացրած կեղեւը, խորդենու տերեւները, որոնք պետք է լցնել հագուստի գրպանների մեջ։