Քիչ տհաճություն չեն պատճառում մրջյունները։ Կա դրանց ոչնչացնելու մի շատ հասարակ միջոց։ Թթխմորը լուծեք ջրի մեջ, ավելացրեք մի քիչ մուրաբա կամ շաքարի փոշի եւ այդ խառնուրդը դրեք պահարանում։ Մրջյունները հարձակվում են այդ հրապուրիչ խառնուրդի վրա եւ ոչնչանում։
Մրջյուններին դուր չի գալիս աղ դրած ձկան հոտը։ Բայց ձուկը երկար ժամանակ պահարանում պահել չի կարելի, հոտը կարող է անցնել մյուս մթերքներին։ Այդ պատճառով ավելի լավ է հետեւել, թե որտեղից են դուրս գալիս մրջյունները, եւ ձուկը դնել այնտեղ։
Մրջյունները փախչում են կիտրոնի բուրմունքից։ Այդ նպատակով մեղրի, շաքարի, մուրաբայի ամանների եզրերին կիտրոնի կեղեւ քսեք։