Ինչպես պայքարել միջատների եւ կրծողների դեմ

28/08/2006

Մրջյունների դեմ պայքարելու ամենապարզ միջոցը սխտորն է։ Փորձեք սխտորը քսել այնտեղ, որտեղ սովորաբար հայտնվում են դրանք։

Եթե տանը մրջյուններ են հայտնվել, ապա անցքերի մեջ, որտեղից նրանք դուրս են գալիս, բեւեկն լցրեք։

Որպեսզի մրջյունները չմտնեն մթերքի մեջ, ամանեղենի եզրերին կարելի է ձեթ քսել։

Այնտեղ, որտեղ մկներ կան, պետք է չորացրած անանուխի (դաղձի) կապեր դնել։ Կարելի է նաեւ պատրաստել հետեւյալ խայծը. 20 գ գիպսի փոշին խառնել 50-60 գ ալյուրի եւ 10-20 կաթիլ ձեթի հետ։

Մկները կանհետանան տանից, եթե միջանցքի, սենյակի, մառանի հատակին, եզրափայտերի մոտ չորացրած երիցուկ ցանեք։