Ձուկ

09/07/2006

Որպեսզի թեփուկները հեշտությամբ մաքրվեն, ձուկը դրեք խոր ամանի մեջ, վրան լցրեք եռացրած ջուր, մեկ րոպեից հանեք եւ ընկղմեք սառը ջրի մեջ։

Ձուկն ավելի հեշտ կմաքրվի թեփուկներից, եթե նախապես այն թրջեք քացախով։

Աղ դրած մանր ձուկն արագ անալի դարձնելու համար այն լվանալուց հետո 0,5-1 ժամ թողեք սննդի սոդայի լուծույթում։

Որպեսզի ձկից տիղմի հոտ չգա, այն պետք է լվանալ սառն աղաջրի մեջ։