Սոխ

30/05/2006

Սոխի հյութը ոչնչացնում է գորտնուկները եւ կոշտուկները։ Սոխը չորս ժամ թողեք քացախի մեջ եւ հետո կապեք գորտնուկի կամ կոշտուկի վրա։ Գործողությունը կրկնեք մի քանի անգամ։

Մազաթափության ժամանակ օգտակար է մազարմատները տրորել սոխով։ Կարելի է նաեւ սոխը թողնել սպիրտի կամ օղու մեջ, որից հետո այդ հյութով տրորել մազարմատները, գլուխը կապել տաք գլխաշորով։ Մազերը լվանալ հաջորդ օրը։

Մուգ մազերը ստանում են գեղեցիկ կարմիր երանգ, եթե լվանալուց հետո ողողում եք սոխի կճեպի եփուկով։

Սոխը տապակելուց առաջ թաթախեք ալյուրի մեջ, դրանից այն կդառնա ոսկեգույն եւ չի այրվի։

Սոխի բուժիչ հատկությունները հայտնի են վաղուց։ Սոխի պարունակած ֆիտոնցիդները ոչնչացնում են նեխիչ, հիվանդահարույց մանրէները։

Սոխը հիանալի միջոց է լնդախտի դեմ։ Սոխի հյութը օգնում է հազին։ Պետք է սոխը կտրատել, լցնել ամանի մեջ, վրան շաքարավազ լցնել, թողնել որոշ ժամանակ եւ ստացված հյութը խմել օրը 4-5 անգամ։

Սոխի հյութը շատ լավ միջոց է խորխի դեմ։ Կարելի է քերիչով անցկացրած սոխը խառնել մեղրի հետ կամ 500 գ մանր կտրատած սոխի, 50 գ մեղրի, 400 գ շաքարավազի վրա լցնել 1 լ ջուր եւ 1-1,5 ժամ եփել մարմանդ կրակի վրա։ Ստացված զանգվածը թողնել սառչի, լցնել բանկաների մեջ, ամուր փակել եւ օրը 4-6 անգամ խմել մեկական ճաշի գդալ։

Պետք է հաշվի առնել նաեւ, որ սոխի մեջ կան շատ եթերայուղեր, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, ազդում լյարդի եւ երիկամների վրա։ Այդ իսկ պատճառով սոխի հյութը խորհուրդ է տրվում օգտագործել ստամոքսի, տասներկումատնյա աղիի խոցի, լյարդի, երիկամների հիվանդությունների դեպքում։

Բերանն ախտահանելու համար բավական է 2-3 րոպե սոխ ծամել։

Սոխը շատ օգտակար է հարբուխի ժամանակ։ Պետք է սոխը կտրել եւ շնչել մեկ մի քթանցքով, մեկ` մյուս։ Կարելի է նաեւ քերիչով անցկացրած 1-2 ճաշի գդալ սոխը լցնել բաժակի մեջ, մեջը դնել թղթե ձագար եւ դնել տաք ջրով լի ամանի մեջ։ Ձագարի անցքից օրը 2-3 անգամ 5-10 րոպե հաջորդաբար շնչել երկու քթանցքով։

Սոխի միջոցով կարելի է ազատվել ոտքերի կոշտուկներից։ Ոտքերը տաք ջրով լվանալուց հետո կոշտուկների վրա դնել խաշած սոխ։

Կոշտացած կրունկները կփափկեն, եթե դրանց վրա դնեք հում սոխ, պահեք 2-3 ժամ, հետո լվանաք տաք ջրով եւ փափկացնող քսուք քսեք։