Բողկ

14/05/2006

Եթերային յուղերը բողկին յուրահատուկ համ ու հոտ են տալիս։ Բողկի մեջ եղած կենսաբանական ակտիվ նյութերը ախորժաբեր են, կարգավորում են ստամոքսահյութի արտադրությունը։ Ուստի օգտակար է բողկից պատրաստված սալաթներն ուտել ճաշից առաջ։

Բողկի բուսական բջիջները կարգավորում են աղիների գործունեությունը, նպաստում օրգանիզմից խոլեստերինի արտազատմանը, որը շատ անհրաժեշտ է աթերոսկլերոզի կանխարգելման համար։

Շաղգամն օգտակար է լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Շաղգամի հյութը պետք է խմել առավոտյան, քաղցած վիճակում, օրական 40 գրամ։