Կաղամբ

19/05/2006

Կաղամբը դեռ հնուց հայտնի է իր օգտակարությամբ։ Հին հույները եւ հռոմեացիները կաղամբին վերագրում էին ամենաբազմազան բուժիչ հատկություններ։ Կաղամբով բուժում էին անքնությունը, խլությունը, էպիլեպսիան։ Կիեւյան Ռուսիայում այն առաջարկում էին սրտի հիվանդությունների, խոցի ժամանակ։

Այսօր մենք գիտենք, որ վիտամինների, հանքային նյութերի մեծ քանակի շնորհիվ կաղամբը կարելի է օգտագործել նյութափոխանակության ամենատարբեր խախտումների դեպքում։

Քանի որ կաղամբը պարունակում է քիչ քանակությամբ ածխաջրեր, այն խորհուրդ է տրվում նաեւ շաքարախտով հիվանդներին։