Կանաչեղենը սառնարանում պետք է պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ, առանց լվանալու։ Կանաչին տոպրակի մեջ չպետք է դնել կապով, կապած կանաչին շուտ է տաքանում, որի հետեւանքով քայքայվում են վիտամինները եւ քլորոֆիլի հատիկները, կանաչին դեղնում է, օգտագործման համար դառնում ոչ պիտանի։
Մաղադանոսը կպահպանի իր բույրը, եթե այն լվանաք ոչ թե սառը, այլ գոլ ջրով։
Կանաչին երկար կպահպանվի, եթե լվանալուց եւ չորացնելուց հետո այն ամուր փակված ապակյա տարայով տեղավորեք սառնարանում։