Խորհուրդներ

24/04/2006

Գորգը կարելի է մաքրել նաեւ կանաչ խոտով։ Գորգը փռում են մետաղե ցանցի վրա, առատորեն կանաչ խոտ շաղ տալիս եւ սկսում ծեծել, խոտը կլանում է փոշին։ Աղտոտված խոտը պետք է փոխարինել թարմ խոտով։

Շաբաթական մեկ անգամ գորգերը անհրաժեշտ է երկու կողմից փոշեծծիչով մաքրել։ Սկզբում պետք է մաքրել թարս կողմը, որպեսզի փոշին գորգի մեջ չներծծվի։ Փոշեծծիչի խոզանակը պետք է տանել ներքեւից վերեւ եւ ոչ թե լայնությամբ։

Կաշվեպատ կահույքը կարելի է մաքրել լավ հարած 2 ձվի սպիտակուցի, 2 գդալ բեւեկնի խառնուրդով, երբ խառնուրդը չորանա, կահույքը շփել փափուկ չոր լաթով։

Փափուկ կահույքը կարելի է նաեւ մաքրել տանը։ Այն պետք է ծածկել քացախաջրի մեջ (1 լ ջրին` 1 ճաշի գդալ) թրջած կտորով եւ փայտիկով լավ խփել։ Երբ կտորը կեւտոտվի, լվանալ, նորից թրջել լուծույթի մեջ եւ կրկնել գործողությունը։ Վերջացնելուց հետո կահույքը սրբել խոզանակով։

Կահույքի վրայից տաք իրի թողած հետքը կարելի է հեռացնել` այն շփելով սպիրտի եւ ձեթի խառնուրդի մեջ թաթախած բրդյա շորով։ Շփումը կատարել շրջանաձեւ շարժումներով։

Որպեսզի կահույքը փայլի, շշի մեջ լցրեք կես բաժակ զեյթունի յուղ, նույնքան էլ գինու քացախ, լավ թափահարեք եւ այդ խառնուրդով մաքրեք կահույքի մակերեսը (բացի կարմիր փայտից)։ Անուհետեւ թեթեւակի մաքրեք չոր, փափուկ լաթով։

Մահճակալի ներքնակները պետք է հաճախակի օդափոխել, մաքրել խոզանակով կամ փոշեծծիչով։ Եթե փոշին հեռացնեք հարվածելով, ապա պաստառը կվնասվի։

Կահույքը կարելի է մաքրել նաեւ այսպես. աղաջրի մեջ թրջած եւ քամած երկտակ թանզիֆը փաթաթել խոզանակի վրա եւ լավ սրբել։

Փափուկ կահույքը խորհուրդ չի տրվում մաքրել փոշեծծիչով։ Ավելով կամ կոշտ խոզանակով մաքրելուց փափուկ մասը կարող է վնասել։ Այն պետք է մաքրել տաք ջրում թրջած եւ լավ քամած սպունգով։

Խորհուրդ չի տրվում կահույքը տեւադրել ջեռուցիչների մոտ։

Լաքապատ կահույքի վրա չի կարելի առանց տակդիրի որեւէ տաք կամ թաց իր դնել։

Սպիրտը, բենզինը, ացետոնը փչացնում են կահույքը։

Եթե լաքապատ կահույքի վրա լաքաներ կան, խորհուրդ է տրվում ծխախոտի մոխիրը լցնել լաքայի վրա եւ խցանով լավ տրորել։ Երբ լաքան անցնի, պետք է սրբել սկզբում խոնավ, հետո չոր լաթով։

Յուղի լաքաները կարելի է մաքրել բենզինով։

Երբեմն կահույքը տեւ-տեւ ուռչում է։ Այդ դեպքում պետք է վրան մի քանի տակ ծալած թուղթ դնել եւ տաք արդուկով արդուկել։

Եթե կաշվի կահույքի վրա լաքաներ են առաջացել, պետք է մաքրել հավասար քանակությամբ քացախի եւ օղու խառնուրդով։ Անհրաժեշտ է սրբել ամբողջ կահույքը եւ ոչ թե առանձին մասեր։

Հայելին պետք է այնպես կախել, որ արեւի ճառագայթները վրան չընկնեն, հակառակ դեպքում այն խամրում է։ Հայելու վրայից փոշին պետք է մաքրել օդեկոլոնի մեջ թրջած լաթով, իսկ որպեսզի փայլի, կարելի է լվանալ լեւակաջրով։ Ճանճերը հայելու վրա չեն հավաքվի, եթե դրա վրա սոխ քսեք։

Կահույքի վրայից ճարպաբծերը կարելի է հեռացնել ամիակի լուծույթի (ամիակը բացել ջրով 1։6 հարաբերությամբ) մեջ թաթախած մաքուր լաթով, ապա չորացնել։ Կահույքի վրայից ճանճերի հետքերը մաքրելու համար սոխը կիսել երկու մասի եւ քսել կեւտոտ տեւերին։