Միս

23/06/2006

Մսեղենը եւ ձկնեղենը կարելի է պատրաստ համարել, եթե պատառաքաղով ծակելիս կամ գդալով սեղմելիս դրանցից թափանցիկ հյութ է հոսում։

Մեծ կտորներով եփած միսն ավելի համեղ է լինում։

Հոտ ունեցող միսը պետք է կտրատել եւ սառը ջրում լավ լվանալ։ Լվացած միսը եւ մի քանի կտոր փայտածուխ լցնել կաթսայի մեջ։ Կաթսան լցնել սառը ջրով, մինչեւ միսը ծածկվի։ 2-3 ժամ հետո հանել ածուխը, իսկ միսը եփել այդ ջրի մեջ։

Լվացված եւ կիտրոնի հյութով ցողված միսը թարմ կմնա նույնիսկ շոգ օրերին։

Խորհուրդ է տրվում կենդանիներին մորթելուց մեկ օր հետո դրանց միսն օգտագործել։