Հավը եփելիս ջրի մեջ ավելացրեք 1 թեյի գդալ քացախ։ Այդ դեպքում միսը կդառնա հյութեղ եւ փափուկ։
Միսը կամ այլ մթերքները տապակելու համար ավելի քիչ յուղ կսպառվի, եթե յուղի մեջ ավելացնեք մեկ թեյի գդալ քացախ։
Լյարդը տապակելիս աղը ցանեք վերջում, նախապես ցանելու դեպքում լյարդը կոշտանում է։
Լյարդը, երիկամները չպետք է երկար եփել։ Երկար եփվելուց դրանք կոշտանում են։
Լյարդի բարակ թաղանթը հեշտ դուրս կգա, եթե մեկ րոպե այն պահեք տաք ջրի մեջ։
Լյարդը շատ համեղ կստացվի, եթե մինչեւ տապակելը 2-3 ժամ այն պահեք կաթի մեջ։
Եփած լեզվի վրայից մաշկը հեշտությամբ կհեռացվի, եթե անմիջապես այն ընկղմեք սառը ջրի մեջ։
Նրբերշիկները 5 րոպե եփեք սեղանի սպիտակ գինով, մեջը գցելով կես դափնու տերեւ։
Որպեսզի սարդելկաները կամ եփած մյուս երշիկեղենը տապակելու ժամանակ չպայթեն, նախապես դրանք մի քանի տեղից ծակծկեք պատառաքաղով եւ եփեք դանդաղ կրակի վրա։
Ապխտած երշիկի որոշ տեսակներ բավականին դժվար են մաքրվում կեղեւից։ Բայց եթե դրանք կես րոպե պահեք սառը ջրի մեջ, այդ դեպքում մաքրելը ոչ մի դժվարություն չի ներկայացնի։
Երշիկի կտրված մասը ծածկվում է ճերմակ, չոր փառով եւ բորբոսնած է թվում։ Այդ շերտն ուղղակի աղային ծածկույթ է, որն առաջանում է երշիկից աղի որոշ քանակությունը դուրս գալու հետեւանքով։ Նման դեպքում անհրաժեշտ է թաց շորով սրբել այդ շերտը եւ երշիկն օգտագործել։
Կտրված երշիկը կամ ազդրամիսը չեն փչանա, եթե կտրվածքի վրա քսեք ձվի սպիտակուց կամ վրան դնեք մի շերտ կիտրոն, գազար կամ ծածկեք ճարպի շերտով։
Արգանակին աղ ավելացրեք փրփուրը վերցնելուց հետո միայն։
Բանջարապուրը կամ բորշչը լավ կլինի հաջորդ օրվա համար պահեք կիսաֆաբրիկատի ձեւով` մսաջուր, խաշած, բայց չմաքրած ճակնդեղ, գազար, սոխեռած, արմտիք (կանաչի)։
Անտրիկոտը, լանգետը կամ ծեծած միսն ավելի լավ է սառնարանում պահել հում վիճակում եւ տապակել միայն մատուցելուց առաջ։
Որպեսզի կոտլետներն ավելի հյութալի ստացվեն, հացի միջուկը պետք է թաթախել կաթի կամ ջրի մեջ եւ առանց քամելու ավելացնել մսի զանգվածին։
Կոտլետի զանգվածին ավելացրեք մի քիչ թթվասեր, քերած կարտոֆիլ կամ գազար. կոտլետներն այդպես ավելի փափուկ կստացվեն։
Կոտլետները կարելի է չտապակել, այլ եփել գոլորշու վրա։ Դրա համար կոտլետները կարելի է քամիչով դնել եռացող ջրով կաթսայի վրա եւ փակել կափարիչով։