Որպեսզի կարտոֆիլը եփելիս չճաքի, պետք է ջրի մեջ ավելացնել վարունգի կամ կաղամբի աղաջուր կամ մի քիչ քացախ։
Որպեսզի կարտոֆիլ մաքրելիս ձեռքերը չսեւանան, պետք է նախապես ձեռքերին քացախ քսել կամ մաքրելու ընթացքում մի քանի անգամ ձեռքերը մտցնել քացախաջրի մեջ։
Կարտոֆիլը հարկավոր է կճպել բարակ շերտով, քանի որ անմիջապես կեղեւի տակ են կուտակված բոլոր աղերն ու սպիտակուցները։ Մաքրված կարտոֆիլը պահում են սառը ջրում, մեջը լցնելով 1-2 գդալ քացախ։ Մաքրած կարտոֆիլը պահեք սառը ջրի տակ. այն ավելի շուտ կեփվի եւ փխրուն կդառնա։