Սոխ

31/05/2006

Կանաչ սոխն օժտված է օգտակար հատկություններով։ Օգնում է մոծակների, մեղվի խայթոցների ժամանակ։

Սոխը կտրատելու ընթացքում դանակը հաճախակի թաթախեք սառը ջրի մեջ, այդ դեպքում աչքերը չեն մռմռա եւ արցունքակալվի։

Որպեսզի սոխը «չլացացնի», այն մաքրեք ջրի տակ, կամ 2-3 րոպե թողեք եռացրած ջրում։

Սոխը ծլում է, երբ նրա տեղը տաք է։ Ուստի նախ եւ առաջ այն պետք է պահել սառը տեղում (8-10 աստիճանից ոչ տաք), գերադասելի է` բարակ շերտով, փռված վիճակում։

Կարելի է նաեւ սոխը լցնել զամբյուղի մեջ, որի արանքներից օդ է խաղում։

Սոխը պետք է պահպանել սառելուց։ Բայց եթե այն արդեն սառել է, հարկավոր չէ տեղափոխել տաք տեղ, պետք է թողնել նույն տեղում եւ հանգիստ օգտագործել, որովհետեւ սառելուց սոխի որակը չի փոխվում։

Հում սոխն օգտագործելուց հետո բերանի տհաճ հոտը կարելի է վերացնել կաթ խմելով։

Սոխի, սխտորի, ձկան հոտը ձեռքերից անցկացնելու համար ձեռքերը շփեք կիտրոնի կեղեւով։

Որպեսզի սոխը չծլի եւ չփչանա, այն պետք է պահել սառը, բայց ոչ խոնավ տեղում։ Ավելի երկար պահելու համար սխտորը նախապես լավ չորացրեք, փայտյա արկղի մեջ

2-3 սմ շերտով չոր աղ լցրեք, վրան շարեք սխտորը եւ նորից ծածկեք աղի շերտով։ Եթե սխտորը շատ է, կարող եք մի քանի շերտով փռել։ Արկղը պահեք սառը, բայց ոչ խոնավ տեղում։

Սոխը եւ սխտորը լավ են պահպանվում սառեցված վիճակում. օրինակ, ձմռանը` պատշգամբում։ Դրա համար նախապես մեկ շաբաթ սոխը պետք է պահել սառնարանում, հետո լցնել արկղի մեջ, փաթաթել որեւէ հաստ կտորով, որպեսզի ջերմաստիճանի փոփոխությունները չազդեն։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է որոշ ժամանակ սոխը պահել սառնարանում, որտեղ այն լրիվ վերականգնում է համը։