Դե Նիրոյի նվերը

09/06/2006

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն Տեխաս նահանգի համալսարաններից մեկին նվիրել է իր հսկայական կինոարխիվը: Սցենարներով, ձայնագրություններով, կոստյումներով լի 100 արկղեր շուտով հասանելի կլինեն Հարրի Ռենսոմի Հումանիտար ուսումնասիրությունների կենտրոնի այցելուներին: Կենտրոնի կինոարխիվի համակարգողը նվիրատվությունն այսպես է մեկնաբանել. «Դե Նիրոն մտածում է մատիտով: Յուրաքանչյուր էջ լի է նոթերով՝ այն մասին, թե ինչ շարժառիթներ ունեն իր հերոսները, ինչպես պետք է առաջ շարժվել եւ այլն: Նա խոսում է ձեզ հետ»: Ամերիկացի դերասանը խաղացել է 67 ֆիլմերում, արժանացել է 2 «Օսկարի»՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը 2» եւ Մարտին Սկորսեզեի «Կատաղի ցուլ» ժապավեններում դերակատարման համար: