Ֆրանսիայի Շարանտա դեպարտամենտի Անգուլեմ քաղաքի մերձակայքում, Վիլյոներ քարանձավում հայտնաբերվել է մարդկային դեմքի հնագույն պատկերը, որը մոտ 27 հազար տարվա պատմություն ունի: «Դիմանկարն» արված է կավ՝ քարանձավի բնական գոգավորությունների վրա: Ընդգծված են աչքերի եւ բերանի հորիզոնական գծերը, ինչպես նաեւ՝ ուղղահայաց գիծ, որը քիթն է պատկերում: Պատկերի կողքին հայտնաբերվել են նաեւ մարդկային ոսկորներ, որոնք ունեն մոտ 16 հազար տարվա պատմություն: