Սունկի թունավոր լինելը ստուգելու համար հարկավոր է ամանի մեջ, ուր եփվում է սունկը, արծաթյա գդալ գցել եւ թողնել 10 րոպե։ Եթե գդալը սեւանա, նշանակում է` սունկը թունավոր է։
Որպեսզի սունկը մաքրելու ժամանակ չսեւանա, խորհուրդ է տրվում մաքրած սունկը լցնել թույլ աղաջրի մեջ։ Ջրին կարելի է նաեւ մի քիչ քացախ կամ կիտրոնի հյութ ավելացնել։
Թարմ սունկը մի թողեք սառնարանում, այն սեւանում ու թթվում է։ Եթե անհրաժեշտ է սունկը պահել մի քանի օր, պահեք սառը եւ օդափոխվող տեղում։
Չորացած սունկը լավ կլինի մի քանի ժամ պահել կաթի մեջ, նախապես նրա վրա մի քիչ աղ ցանելով։ Դրանից սունկը թարմ տեսք է ստանում։
Չորացրած սունկը լավ է պահպանվում ձմռանը եւ չի որդնում, եթե այն պահվում է աղի հետ։