«Տարվա կին-2006»

09/06/2006

38-ամյա ավստրալիացի փոփ-երգչուհի Կայլի Մինոուգն, ըստ «Գլամուր» ամսագրի հարցման արդյունքների, Մեծ Բրիտանիայում ճանաչվել է «Տարվա կին-2006»: Պետք է նկատել, որ այդ կոչմանը Կայլին արժանացել է ոչ թե էստրադային հաջողությունների, այլ կրծքագեղձի քաղցկեղի դեմ կազմակերպված արշավին ակտիվ մասնակցելու համար: Թեեւ այդ արարողությանը երգչուհին չի կարողացել ներկա գտնվել, սակայն իր շնորհակալական ուղերձն է հղել իր երկրպագուներին: Նույն ամսագրի համաձայն, Ելիզավետա 2-րդ թագուհու թոռը՝ ձիասպորտով զբաղվող Զառա Ֆիլպսն արժանացել է «Տարվա սպորտսմեն» տիտղոսին: Հանրահայտ ռոքեր Օզզի Օսբորնի կինը՝ Շերոնը, ճանաչվել է «Հեռուստատեսությունում տարվա անձ»: