Մեր ավիացիայում գործընթացները հետաքրքիր զարգացում ստացան: Նախ` «Զվարթնոց» օդանավակայանը մի քանի ժամ չսպասարկեց «Արմավիայի» չվերթերը: Իսկ երեկ «Արմավիան» մեկ ժամով ուշացրեց իր չվերթներից մեկը: Հետաձգեց` ի նշան «Զվարթնոց» օդանավակայանի սահմանած բարձր գների: Բարձր գներից բողոքելը սպառնում է մեր ազգային նկարագրի բնութագրիչ դառնալ: Բողոքում ենք բոլորս: Օլիգարխից` մինչեւ արեւածաղիկ վաճառող թոշակառու տատիկը: Օլիգարխների բողոքն, իհարկե, ամենալսելին …
կարդալ ավելինՄի քանի օր առաջ Կապան է ժամանել «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր, «Dundee Precious Metals» ընկերության գործադիր տնօրեն եւ գլխավոր մենեջեր Ռիչարդ Հաուսը: Ընկերության հանրության եւ լրատվամիջոցների պատասխանատու Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ Ռ. Հաուսի այցը աշխատանքային է, եւ այն հաճախակի բնույթ է կրելու: «Բավական հաճախակի հնչող հարց է, եւ ես սկզբից էլ ասել …
կարդալ ավելինԱնցած շաբաթվանից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սկսվել է մի անանուն ստորագրահավաք` քաղաքի մերձակայքում գտնվող երկաթի հանքավայրի շահագործման համար բնակիչներից իրենց տները լքելու մասին համաձայնություն կորզելու նպատակով: Ստորագրություններ հավաքող անձինք առանց որեւէ ընկերության անունից ներկայանալու՝ բնակիչներին իրենց տները լքելու առաջարկ են ներկայացնում` խոստանալով ապահովել ժամանակավոր կացարաններով` մինչեւ նոր բնակարանների կառուցումը: Հրազդան քաղաքի մի խումբ բնակիչների կողմից …
կարդալ ավելինԻնչպես գիտեք՝ Հայաստանն ունի մի կառույց, որը պետք է զբաղվի երկրի մրցունակության բարձրացմամբ։ Հիմնադրամն այդպես էլ կոչվում է. «Ազգային մրցունակության հիմնադրամ»։ Թե կոնկրետ ինչ է անում այս կառույցը՝ մեր երկիրը մրցունակ երկիր դարձնելու համար, Հայաստանում շատ քչերը կարող են ասել։ Ավարտին հասցված միակ նախագիծն առայժմ «Տաթեւի թեւեր» ճոպանուղին է, որը, չնայած աշխարհում ամենաերկարն է, բայց …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքավայրի շահագործման նպատակով ստորագրահավաք է սկսվել: Ստորագրություններ հավաքող անձինք առանց որեւէ ընկերության անունից ներկայանալու՝ բնակիչներին տեղահանելու առաջարկներ են անում: Հրազդանցիների փոխանցմամբ՝ ստորագրահավաքը սկսել են Հրազդանի Բանավանի շրջանում եւ դպրոցներում: «Ոմն անձանց կողմից ստորագրահավաք է սկսվել, մտնում են դպրոցներ ու համոզում են ստորագրել իրենց պապական տներից …
կարդալ ավելինՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ տարածած հաղորդագրության համաձայն` Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս տեղեկություն էին ստացել այն մասին, թե Երեւանի Արաբկիր վարչական տարածքի Բաղրամյան փողոցում գործում է ապօրինի հյուրանոցային տնտեսություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հարկային մարմիններում չհաշվառված եւ ապօրինի գործող հյուրանոց. որպես դրա փաստացի սեփականատեր է ներկայացել նույն հասցեի բնակիչ Ալիռեզա Մոհամմադի Խոսրով …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-17-ին մեկնելու է Բրյուսել եւ տեղի իշխանություններից խնդրելու է 1 միլիարդ դոլար պարտք: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը` տեղեկացնելով, որ այդ մասին իրեն հայտնի է դարձել եվրոպական կառույցներից: «Ես հավատում եմ սրան, քանի որ, երբ նայում ես 2011թ. բյուջեի նախագծին, տեսնում ես, որ մեր արտաքին պարտքը …
կարդալ ավելինԱրտասահմանցի ներդրողների համար Հայաստանում դժվար է կանխատեսել ապագայի ծախսերը: Երեկ նման տեսակետ է հայտնել Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր Մարի Անն Սփիլմանը: Ըստ նրա` չկարողանալով պլանավորել ծախսերը՝ ներդրողները Հայաստանը չեն դիտարկում որպես «ապագայի ինվեստիցիոն միջավայր»: Նա հայտարարել է, որ իրենց համալսարանը մի քանի ծրագիր է փորձել իրականացնել Հայաստանում, սակայն մշտապես հանդիպել է նույն խնդիրներին՝ անկանխատեսելիություն եւ անկայունություն: …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեններ Գիլերմո Տոլոսան եւ Սերգեյ Կապինոսը երեկ բանավիճել են Հայաստանի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերների շուրջ: Ի դեպ, քննարկումը, որը կրում էր «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» անվանումը, կազմակերպել էր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնը: Գ. Տոլոսան իր ներածական խոսքում մանրամասն ներկայացրել է ՀՀ տնտեսական իրավիճակի փոփոխությունները` անդրադառնալով նաեւ մինչճգնաժամային տարիների …
կարդալ ավելինԳնաճի թեման շարունակում է արդիական մնալ։ Երեկ տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձել է գնաճին ու գնագոյացման խնդիրներին։ Նա հարցը կտրուկ է դրել. «Կառավարությունը եւ ԿԲ-ն պետք է հասկանան, որ տարեվերջին մենք պետք է ունենանք առնվազն գնաճի կրկնակի ցածր մակարդակ, քան ունեցանք նախորդ տարի, եւ այս թիրախը մշտապես լինելու …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հայտնել է իր աշխատակիցներին, որ ընկերությունը վաճառվել է «Սբերբանկին»: Ընկերության վաճառքի մասին երեկ հայտնել է նաեւ «Standard Bank» հարավաֆրիկյան բանկը, որին պատկանում է ընկերության 36.4%-ը: Վաճառքի գինը կազմել է 1 մլրդ դոլար: Վճարումները կիրականացվեն մինչեւ 2013 թ. վերջը: Բանկի հաղորդագրության մեջ ասվում է, որ …
կարդալ ավելինՏնտեսական անցուդարձին հետեւող մեր հայրենակիցներին երեւի ծանոթ է «ճգնաժամի դասեր» արտահայտությունը։ Այն «հիթ» դարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհիվ, ով 2009-2010 թվականների ընթացքում նախանձելի հետեւողականությամբ, տարբեր առիթներով եւ տարբեր տեղերում խոսում էր այդ դասերի մասին (օլիգոպոլիաների բացասական ազդեցություն, ոչ դիվերսիֆիկացված տնտեսություն եւ այլն)։ Սկզբում անհասկանալի էր, թե ինչու է վարչապետը նույն բանը այդքան հաճախ կրկնում, ընդ …
կարդալ ավելին«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը ցանկանում է Ստամբուլի օդային տարածքով ամերիկաբնակ հայերին տեղափոխել Հայաստան եւ աշխարհի տարբեր երկրներ: Այս մասին, ըստ թուրքական «Hurriyet»-ի` Ստամբուլ-Լոս Անջելես առաջին չվերթի իրականացման առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերության ղեկավար խորհրդի նախագահ Համդի Թոփչուն՝ ընդգծելով, որ իրենց ընկերությունը ցանկանում է կամուրջ դառնալ ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ: «Լոս Անջելեսում բնակվում …
կարդալ ավելինՎերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մարտի 9-ին Արարատի մարզպետարանում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության: Նա նիստին ներկա մարզի պատասխանատուներին ու համայնքապետերին տեղեկացրել է, որ Վերահսկիչ պալատը 2011թ. մարտի 10-ից մարզում կիրականացնի ստուգումներ: Ինչպես բոլոր մարզերում, այստեղ եւս ստուգումները սկսելուց առաջ ՎՊ նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են այն հիմնարկների ղեկավարներն ու համայնքապետերը, որտեղ նախատեսվում են ստուգումները: Ի. …
կարդալ ավելին«Հայաստանում Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացումը 2010թ.» զեկույցում, որը երեկ հրապարակել է «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, ասված է, որ Հայաստանի տնտեսությունում առկա ստվերը մեծ չափերի է հասնում: Զեկույցի համաձայն՝ երկրում ստվերային տնտեսության ընդլայնումը նաեւ կոշտ ու անարդյունավետ հարկային քաղաքականության, կառավարության կողմից իրականացվող կարգավորումների եւ սահմանափակումների, ինչպես նաեւ՝ համատարած կոռուպցիայի հետեւանք է: Նշվում է, որ …
կարդալ ավելինՓութաջանությունը, որով հարազատ կառավարությունը ներդրեց ավտոմեքենաների պետական պարտադիր ապահովագրությունը, արդեն իր պտուղներն է տալիս: Նախ՝ պարզ դարձավ, որ մինչեւ հունվարի 27-ը նույնքան ավտովթար գրանցվեց Հայաստանում, որքան 2010թ. ամբողջությամբ: Ավտովթարներից հիմա արդեն բոլորն են բողոքում: Վարորդներն ասում են, որ վթարից հետո երկար են սպասում` մինչեւ հայտնվեն պետավտոտեսուչ ոստիկանները, այնուհետեւ` ապահովագրական գործակալները: Արդյունքում` երկարատեւ խցանումներ են առաջանում …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է՝ կառավարությանը քննադատելու մենաշնորհն այսուհետ պատկանելու է հենց իրեն՝ կառավարությանը։ Քանի որ, ինչպես կառավարության նիստում նշել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, «հանրությանը մեր իսկ ներկայացրած բացթողումները բացահայտելու համար անհրաժեշտ է նաեւ որոշակի ինտելեկտուալ, վերլուծական աշխատանք, եւ պարզվում է, որ մեր ընդդիմախոսներն այդ կարողությունները չունեն»։ Մենք չենք քննադատի, սակայն չզարմանալ, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չենք …
կարդալ ավելինՀայաստանում որքան շատ են խոսում գնաճի մասին, այնքան այն բարձրանում է՝ նորանոր բարձունքներ նվաճելով։ Այսպես, երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) «ավետեց» գների աճի փետրվարյան նոր ռեկորդի մասին՝ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա փետրվարի համեմատ կազմել է 112.4։ Եթե ավելի պարզ ասենք, ապա 12 ամսվա կտրվածքով գնաճը մեր հանրապետությունում 12.4% է։ Սա իրոք ռեկորդային ցուցանիշ է։ …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ գյուղատնտեսության ներուժի հստակ պատկերն ունենալու համար անհրաժեշտ է ճյուղի համատարած հաշվառում իրականացնել: Երեկ Երեւանում անցկացվող «ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառման անցկացման դերն ու կարեւորությունը» խորագրով սեմինարի ժամանակ նման հայտարարություն է արել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրա խոսքով` այսօր ոլորտի վիճակագրությունը ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, սակայն «այդ պատկերը շեղված է իրական …
կարդալ ավելինՀայաստանյան էլեկտրոնային մամուլում ամենաշատը քննարկվող նյութը վերաբերում է Ազգային մրցունակության հիմնադրամին: Ավելի ստույգ` այդ հիմնադրամի նախագահի աշխատավարձին: Այն մի քանի անգամ գերազանցում է հայաստանյան ամենաբարձր աշխատավարձերը: Իսկ մասնավոր հատվածում էլ դժվար թե գտնվի մի գործարար, որ իրեն պաշտոնապես 6 մլն 200 հազար դրամ աշխատավարձ նշանակած լինի: Պատկերը երկակի զգացումներ է ծնում: Թեպետ ոչ ոք չի …
կարդալ ավելին