Ինչպես հայտնում է Ֆինանսների նախարարությունը, բյուջետային միջոցների չարաշահումներ թույլ են տալիս ոչ միայն գործադիր իշխանության մարմինները, այլ նաեւ դատաիրավական համակարգը, որը կոչված է պատժել նման երեւույթների հեղինակներին։ Ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն` Դատական դեպարտամենտը բյուջեից կանխավճար է ստացել Վարդենիս քաղաքում դատարանի շենքի վերակառուցման նպատակով, սակայն աշխատանքներ չի կատարել` մոտ 40 մլն դրամի (մոտ 110 հազ. դոլար) …
կարդալ ավելին«Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանման համար»։ Այսպես է կոչվում այն հոդվածը, որով պետական բյուջեից ամեն տարի միլիարդներ են հատկացվում ազգընտիրներին։ Իհարկե, երբ Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրեր առաջ Ազգային ժողովում ներկայացնում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը եւ մասնավորապես պատգամավորների պահպանման համար կատարված ծախսերը, պատգամավորների ճնշող մեծամասնությունը դահլիճում չէր, ուրիշ տեղ էին պահպանվում։ Իսկ …
կարդալ ավելինՀայաստանում բենզինի շուկայում արձանագրված թանկացումը պայմանավորված է տնտեսական մի շարք գործոններով: Այդ մասին ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Արտակ Շաբոյանի խորհրդական Արամ Սահակյանը` անդրադառնալով ՏՄՊՊՀ-ի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքներին: Նա նշել է, որ բենզինի մատակարարմամբ զբաղվող մի քանի սուբյեկտներից մոտ մեկ ամիս առաջ ստացված տվյալներն ամփոփելիս, չարաշահումներ չեն հայտնաբերել: «Բենզինի գնի …
կարդալ ավելինԱնցնող շաբաթվա տնտեսական ամենակարեւոր լուրի հեղինակը ՀՀ դատախազությունն էր: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում փող են յուրացրել: Ահագին փող: Երկու տարում` մոտ 113 մլն 182 հազար դրամ: Այն երկու տարիների ընթացքում, երբ մեր կառավարությունը բարեփոխում էր կենսաթոշակային հիմնադրամը: Այդ պահին բազմաթիվ փորձագետներ էին նշում, որ բարեփոխումները մեծացնում են կոռուպցիոն ռիսկերը: …
կարդալ ավելինՄիջազգային մամուլը բավականին շատ է գրում Մեդվեդեւ-Պուտին հակամարտության մասին։ Այն առավել սուր դրսեւորվեց հատկապես Լիբիայի դեմ Արեւմուտքի ծավալած ռազմական գործողությունների համատեքստում (հիշեցնենք, որ Պուտինն այդ օպերացիան համեմատել էր խաչակրաց արշավանքների հետ, իսկ Մեդվեդեւը խորհուրդ էր տվել զերծ մնալ նման որակումներից)։ Որպես Մեդվեդեւ-Պուտին «սառը պատերազմի» հաջորդ վկայություն` ԶԼՄ-ներն ու փորձագետները մատնանշում էին մի շարք ուժայինների պաշտոնանկությունը, …
կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից մայիսի 16-22-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների 1 գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով. ոսկի` գնման գին` 16636.17 (-130.30), բացթողնման գին` 18082.79 (-141.63), արծաթ` գնման գին` 407.06 (-22.74), բացթողնման գին` 442.46 (-24.71), …
կարդալ ավելին«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆրանսիական «Castel» խմբից ետ է գնել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը: Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ tert.am-ին ասել է, թե իրենք նախատեսում են անել ամեն ինչ, որպեսզի «Կոտայքը» շուկայում վերականգնի առաջատարի դիրքերը. «Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թե՛ գարեջրի որակի բարձրացմանը, թե՛ վաճառքների ավելացմանը»: Նա հրաժարվել …
կարդալ ավելինՌուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ գործարար ընտանիքների թոփ-50-ը` «Ընտանեկան խոշորագույն բիզնեսները» վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում են Անանեւ եղբայրները: «Պրոմսվյազբանկի» տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Անանեւը եւ նրա կրտսեր եղբայր Դմիտրին` Ֆինանսական շուկաների եւ գումարային շրջանառության դաշնության խորհրդի հանձնաժողովի նախագահը, ընդհանուր առմամբ, տնօրինում են 6,5 մլրդ դոլար կապիտալ: Նրանք, ամսագրի նախորդ` միլիարդատերերի վարկանիշում, զբաղեցնում էին …
կարդալ ավելինԱզգային ժողովում բավականին ակտիվ անդրադարձ է եղել մի խնդրի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքին։ Ուշագրավն այն է, որ բանավեճի մասնակիցները եղել են ոչ թե իշխանության եւ ընդդիմության, այլ հենց իշխող կոալիցիայի ներկայացուցիչները։ ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ ԱԺ-ում պատգամավորներին տեղեկացրել է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թ. վերջում կազմել է 3,3 մլրդ դոլար կամ …
կարդալ ավելինԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նախատեսում է Հայաստանի երիտասարդ ընտանիքներին միանվագ նպաստի վճարում: Այդ մասին երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա նշել է, որ տվյալ օրինագծի ընդունումը խթանելու է ամուսնությունների, նաեւ` հայկական ընտանիքներում ծնելիության աճին: «Դա նաեւ կնպաստի արտագաղթի մակարդակի նվազեցմանը: Նման պրակտիկա կիրառվում է …
կարդալ ավելինՀետեւելով վերջին ամիսների պաշտոնական լրահոսին՝ իրադարձություններից անտեղյակ մարդը կարող է կարծել, թե Հայաստանը վաղուց վեր է ածվել լիարժեք ժողովրդավարական պետության, որտեղ իշխանության թեւերը հստակ տարանջատված են։ Այնքան տարանջատված եւ այնքան օբյեկտիվ, որ երբեմն-երբեմն միմյանց հակադրվում են՝ հանուն պետական շահերի։ Ինչ խոսք, եթե այդպես լիներ, մենք կապրեինք շատ ավելի լավ երկրում։ Օրինակ, եթե դատական իշխանությունը որեւէ …
կարդալ ավելինՎերջին տարիներին էներգետիկայի ոլորտն ամենեւին հետաքրքիր չէ մամուլի ու հասարակության համար: Եվ դա, հավանաբար, բնական է: Անցան այն ժամանակները, երբ երկրում ամենահայտնի մարդը էներգետիկայի նախարարն էր, իսկ ամենակարեւոր ծանոթը` թաղի «լույսի մարդը»: Հիմա բոլորն են համոզված, որ էներգետիկ ճգնաժամը վերջնականապես հաղթահարված է: Եվ հասարակական հետաքրքրության միակ թեման էլեկտրաէներգիայի սակագինն է: Հասարակությունից բացի, այս ոլորտի նկատմամբ …
կարդալ ավելինՄայիսի 8-ից սկսած Հայաստանի բոլոր հեռուստաընկերությունները մեկը մյուսի հետ մրցակցելով` ռեպորտաժներ էին պատրաստում Հայրենական պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ այդ հաղթանակների մեջ իրենց ներդրումն ունեցած մարդկանց մասին։ Այդ ռեպորտաժները դիտելով՝ մարդկանց մոտ այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ պետությունը կյանքի հիանալի պայմաններ է ստեղծել մեր վետերանների համար, ապահովել ամեն ինչով, եւ մնում է միայն հետաքրքիր …
կարդալ ավելինՊետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկի համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում 1000 ամենախոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 106.5 միլիարդ դրամ։ Դա 9.3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդ որում, եթե հաշվարկը տարածում ենք առավել խոշորների վրա, ապա վճարած հարկերի աճն ավելի մեծ է. առաջին 300 խոշոր հարկատուները վճարած հարկերն ավելացրել …
կարդալ ավելինՊետական եկամուտների կոմիտեն վերջապես հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը։ Այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրի 1000 ամենախոշոր հարկատուների մասին տեղեկատվությունը՝ թե ըստ ոլորտների, թե՛ ըստ առանձին ընկերությունների եւ առանձին սեփականատերերի, դեռ երկար ու մանրամասն քննարկվելու է մամուլում։ Այդ պատճառով մենք այս անգամ չենք անդրադառնա առանձին ընկերություններին եւ նրանց հարկային ցուցանիշներին։ Փոխարենը՝ արձանագրենք մի հետաքրքիր միտում, որն …
կարդալ ավելինՀայաստան ներկրվող գազի վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջեւ նոր պայմանագիրը հնարավոր է կնքվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են «Գազպրոմի» մամուլի ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի, նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նույնպես կլինի մեկ տարվա: Միեւնույն ժամանակ, «Գազպրոմի» մամուլի ծառայությունից հրաժարվել են նշել Հայաստան ներկրվող բնական գազի նոր գինը: Հիշեցնենք, որ …
կարդալ ավելինԼուսակերտի թռչնաֆաբրիկայի սեփականատերերը ներկայումս բանակցություններ են վարում «Դվին» կոնցեռնի մաս կազմող «Գետամեջ» ընկերության հետ: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Մաքս կոնցեռնի» (որի կազմի մեջ է մտնում Լուսակերտի թռչնաֆաբրիկան) սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, ըստ որի` գործարքը կկնքվի մեկ ամսից: Նա հրաժարվել է գործարքի հետ կապված այլ մանրամասներ ներկայացնել` նշելով միայն, որ Լուսակերտի թռչնաֆաբրիկայի բաժնետոմսերի վերահսկիչ …
կարդալ ավելին«Ինչքան շատ ենք խոսում կոռուպցիայի մասին, այնքան կոռուպցիան շատանում է»,- երեկ ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Այս մտքի վրա կարելի էր չզարմանալ, եթե հանդիպումը նվիրված չլիներ կոռուպցիային եւ դրան առնչվող երեւույթներին։ Ստացվում է՝ վարչապետն ու ԵՊՀ ուսանողները երեկ իրենց լուման են ներդրել մեր երկրում կոռուպցիայի արմատավորման գործում։ Նաեւ՝ հաշվի առնելով, …
կարդալ ավելինՈրքան փորձում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին չգրել՝ հակառակն է ստացվում։ «Թարսի» պես հենց մեզ մոտ Տիգրան Սարգսյանի թեման չշոշափելու հաստատ մտադրություն է առաջանում, նույն օրը տեղի է ունենում մի այնպիսի իրադարձություն, որ թույլ չի տալիս այդ մտադրությունը կյանքի կոչել։ Հերթական «դեպքը», որ ստիպեց մեզ անդրադառնալ վարչապետին, երեկ տեղի ունեցած նրա հանդիպումն էր ԵՊՀ ուսանողների …
կարդալ ավելինՀայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան «Glendale News-Press»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը սփյուռքի օգնության կարիքն ունի, որպեսզի դուրս գա ցավոտ ռեցեսիայից: Նա նաեւ հայտարարել է, թե արտերկրում բնակվող 8 միլիոն հայերի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: «Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը շատ ազդեցիկ մարդիկ են, որ անտարբեր …
կարդալ ավելին