Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան «Glendale News-Press»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը սփյուռքի օգնության կարիքն ունի, որպեսզի դուրս գա ցավոտ ռեցեսիայից: Նա նաեւ հայտարարել է, թե արտերկրում բնակվող 8 միլիոն հայերի աջակցությունը վճռորոշ նշանակություն ունի Հայաստանում տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական բարեփոխումների համար: «Սփյուռքի ներկայացուցիչների մեծ մասը շատ ազդեցիկ մարդիկ են, որ անտարբեր չեն հայրենիքի նկատմամբ»,- ասել է Գերչեւան` նկատելով, որ սփյուռքի փորձը շատ կարեւոր է Հայաստանի համար: Նա նաեւ անդրադարձել է ՀՀ տնտեսական իրավիճակին` ասելով. «ՀՀ տնտեսությունը սկսել է վերականգնվել, արձանագրվել է 2,5 տոկոս աճ»: