ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 377.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 377.25 դրամ: Սա 25 լումայով կամ 0.06%-ով բարձր է հունիսի երկուսի ցուցանիշից։ Առեւտրային բանկերն ու արտարժույթի փոխանակման կետերը երեկ դոլարը գնում էին 374-376 դրամով, վաճառում՝ …
կարդալ ավելինՉնայած ներմուծման նկատմամբ արտահանման «առաջանցիկ աճի» մասին հայտարարություններին, Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը բացասական է եւ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսների արդյունքում կազմել է 836 միլիոն դոլար։ «Բացասական նշանով» առեւտրային գործընկերների շարքում առաջին տեղում Ռուսաստանն է։ 2011թ. հունվար-ապրիլին ՀՀ-ՌԴ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 232.8 միլիոն դոլար (արտահանումը՝ 52.9մլն դոլար, ներմուծումը՝ …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը դեռ 10 օր առաջ հրապարակել էր, որ 2011թ. ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմել է 107.7 տոկոս։ Մինչ ոմանք ոգեւորված արդեն խոսում են երկնիշ աճին վերադառնալու «տեսլականի» մասին, ԱՎԾ-ն հրապարակեց ցուցանիշների ավելի «բացված» տարբերակը, որից պարզ է դառնում, որ տնտեսական աճը ընդհանուր՝ հունվար-ապրիլ ժամանակահատվածի կտրվածքով, կազմում է 3.7%։ Այս …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանի պաշտոնանկության պատճառն իր անձնական կապերն են եղել: Ասում են, որ նա մտերիմ է եղել բանաստեղծ Մերուժանի հետ, ով վերջերս մամուլում հայտարարել էր, թե նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն իր բնական մահով չի մահացել: Նա նաեւ քննադատել էր գործող իշխանություններին ու «ղարաբաղյան կլանին»: Որոշ տեղեկությունների համաձայն` …
կարդալ ավելին2011թ. պետբյուջեով՝ այս տարվա համար Հայաստանում կանխատեսվում է 4.6% տնտեսական աճ։ Այդ թիվը ոչ ոք չի վիճարկել, ոչ ոք չի որակել այն իրատեսական, հավակնոտ կամ հակառակը՝ չափից դուրս զգուշավոր։ Ավելին՝ միջազգային կառույցների գնահատականները հիմնականում համընկնում են այս կանխատեսման հետ։ 4.6% աճը հավակնոտ ու անիրատեսական թույլ չի տալիս համարել նախորդ տարվա ցուցանիշը, երբ կանխատեսվող 1.2 տոկոսի …
կարդալ ավելինՔաղաքականությունը նորից ամենամոդայիկ զբաղմունքը դարձավ: Նորից աջ ու ձախ վերլուծություններ են: Բոլորը փորձում են գուշակել` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ պլան: Մինչդեռ ամենեւին էլ կարեւոր չէ` կլինե՞ն արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ: Առաջին հերթին այն պարզ պատճառով` որ հերթական խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել: Հետեւաբար, կարեւորն այն …
կարդալ ավելինԵրեկ Երեւանում բացվել է «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարանը: Բացման արարողությանը մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Գործարանը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում, դրա հիմնադիրն է «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերությունը, որն, ինչպես հայտնի է, պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին: Գործարանն ունի շուրջ 14.300քմ տարածք, որն օգտագործվում է հիմնական եւ օժանդակ արտադրությունների համար: Ապակե …
կարդալ ավելինՇաբաթներ առաջ Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն ՀՀ Բնապահպանության նախարարությանը նախագիծ է ներկայացրել հանքն ընդլայնելու մասին: «Դինո գոլդի» հանրության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ ստորգետնյա հանք ընդլայնելը չի նշանակում հանքը բացել: «Ընդլայնում նշանակում է` ժամանակակից տեխնիկայի ներդրում եւ տարեկան արտադրողականության աճ»,- մեզ հետ զրույցում նշեց Ն. Աղայանը: Ըստ նրա՝ հանքի …
կարդալ ավելին2009 թվականին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները սկսեցին դրսեւորվել նաեւ Հայաստանում, անշարժ գույքի թեման դարձավ տնտեսական վերլուծությունների հիթը։ Պատճառն այն էր, որ այս շուկան ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության գլխավոր ինդիկատորն էր եւ ամենից զգայունը տնտեսական վայրիվերումների ժամանակ։ Ինչպես ճգնաժամից տուժած մյուս երկրներում, մեզ մոտ նույնպես անշարժ գույքի շուկան ճգնաժամին արձագանքեց գնանկումով եւ շուկայում կատարվող գործարքների քանակով։ …
կարդալ ավելինՆախորդ համարներից մեկում մենք անդրադարձել էինք պետական պարտատոմսերի շուրջ առաջացած դժգոհություններին եւ Ֆինանսների նախարարության պարզաբանումներին։ Սակայն, քանի որ թեման ծավալուն է, եւս մեկ անգամ անդրադառնանք այդ խնդրին՝ փորձելով հասկանալ, թե որն է այս բանավեճի պատճառը։ Հիշեցնենք, որ թե՛ լրագրողները, թե՛ առանձին փորձագետներ մեղադրում են պետությանը՝ նշելով, որ պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքը խթան է հանդիսանում, որ …
կարդալ ավելինՀայաստանի Ազգային ժողովը երեկ ձայների 10 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ մերժեց Հայաստանի կառավարությանը անվստահություն հայտնելու մասին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հարցապնդումը։ Որ դա մերժվելու էր, ի սկզբանե հայտնի էր ոչ միայն մերժողներին, այլ հենց ՀՅԴ-ին։ Պատահական չէ, որ մինչեւ քվեարկությունը կազմակերպելը, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, իրենք իրավունք …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն` մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս: Վերոնշյալի հիման վրա, երեկ` …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան, ծանոթացել է օդանավակայանի նոր մասնաշենքի շինարարության ընթացքին, մասնակցել է բեռնային համալիրի հարեւանությամբ միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված սառնարանային համալիրի բացման արարողությանը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` սառնարանային համալիրը կառուցվել է Հայաստանի ֆերմերային տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու` մասնավորապես, բերքի իրացումը արդյունավետ եւ անկորուստ կազմակերպելու, մինչեւ գնային հարմար առաջարկի ձեւավորումը բերքը …
կարդալ ավելին«Հայաստան» համահայկական հիմնադրամի նվիրատուների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է հետաձգվում Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: «Մի քանի անգամ կարծես թե մեր կողմից հայտարարվել է ժամկետներ օդանավակայանի բացման, բայց այդ ժամկետներում չէինք տեղավորվում, որովհետեւ առաջին անգամ ենք օդանավակայան կառուցում: Սկզբնական փուլում մեզ մասնագետներն ասել են, որ այդ …
կարդալ ավելինՀանրապետության հրապարակում գտնվող շենքերից մեկը (որտեղ տեղակայված էր նախկին ՀԱՄԽ-ը), վաճառվել է Մոսկվայում գտնվող «Ararat Park Hyatt» բարձրակարգ հյուրանոցային համալիրի սեփականատերերին: Պարզվում է` վաճառքը տեղի է ունեցել դեռեւս 2008թ., սակայն կառուցապատման աշխատանքները կմեկնարկեն մոտ ժամանակներս: Հիշեցնենք, որ «Ararat Park Hyatt» հյուրանոցային համալիրը Մոսկվայի կենտրոնում ժամանակին կառուցվել էր մոսկվահայ գործարար, «Լուսինե» կոնցեռնի նախագահ, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի …
կարդալ ավելինՊետական պարտքը տնտեսական լրագրողների ամենասիրած թեմաներից մեկն է։ Սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնանում է արտաքին պարտքի վրա, մինչդեռ ներքին պարտքի թեման մի տեսակ «անտեսվում է»։ Իսկ ներքին պարտքի մասին հոդվածները հիմնականում պարունակում են մեկ գլխավոր քննադատություն՝ ուղղված պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությանը։ Թե՛ լրագրողները, թե՛ առանձին փորձագետներ նշում են, որ պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքը բերում է նրան, …
կարդալ ավելին«Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը իրեն մեղավոր չի ճանաչում, եւ նա կարդարացվի»,- նման հայտարարություն է արել Կանի փաստաբան Բենջամին Բրաֆմանը` համոզմունք հայտնելով, որ իր պաշտպանյալի վրայից կհանվեն նյույորքյան հյուրանոցում 32-ամյա սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու մեղադրանքները: Ըստ պաշտպանի` Ստրոս-Կանը «իրեն լավ է տիրապետում` չնայած այն իրավիճակին, որում հայտնվեց»: Այդուհանդերձ, միջազգային մամուլը տեղեկացնում …
կարդալ ավելին«Այս տարի կունենանք պտղի միջին բերք, մասնավորապես` ծիրանի մասով»,- այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Հարցին, թե ի՞նչ ազդեցություն են թողել կարկտահարությունները բերքի վրա` նախարարը դժվարացել է պատասխանել, ասելով, որ առայժմ մոնիտորինգ է իրականացվում: Կարապետյանը հերքել է այն տեղեկատվությունը, որ նախալեռնային գոտիներում ծիրանի բերքը ուժեղ վնասվել է, թեեւ այդ մասին …
կարդալ ավելինԵթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա մեր երկրի տնտեսական ակտիվությունն այս տարվա ապրիլին 7.7%-ով ավելի բարձր է եղել նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։ Այդ մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակված նախնական տվյալներում։ Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից ԱՎԾ-ն ներկայացնում է ոչ թե համախառն ներքին արդյունքի, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Հաշվարկի նոր մեթոդին անցնելուց ի վեր՝ …
կարդալ ավելինՌուսական «Կոմերսանտ» թերթն իր երեկվա համարում գրել է, որ ռուսական երեք ընկերություններ քննարկում են Հայաստանի ինտերնետի մագիստրալային օպերատոր GNC-Alfa ընկերության ձեռքբերման հնարավորությունը: Ըստ թերթի` ընկերությունը գնահատվում է $50-60 մլն: GNC Alfa ընկերությունը ձեռք բերելու համար բանակցում են «ՄՏՍ», «Ռոստելեկոմ» եւ «Տրանստելեկոմ» ընկերությունները: Ըստ «Կոմերսանտի»` հայկական ընկերությունը գնելու հավակնություն կարող է դրսեւորել նաեւ «France Telecom»-ը: GNC-Alfa-ի …
կարդալ ավելին