ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ զբաղվում էր իր ամենասիրած գործով՝ դասախոսություն կարդալով։ Այս անգամ վարչապետին լսելու պատվին արժանացել էին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները։ Առաջ ընկնելով` նշենք, որ Տիգրան Սարգսյանը դիպլոմներ է հանձնել մագիստրատուրայի եւ բակալավրիատի շրջանավարտներին։ Դասախոսության թեման էր` «Գլոբալ տնտեսության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները»։ «Հաճույքով եմ կատարում այս պատվաբեր առաքելությունը` մայր բուհում հանդես …
կարդալ ավելին«Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչեւ 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա»,- այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ մինչեւ 2008 թ. ապրիլի 1-ը Հայաստանը 1000 խ/մ գազը ձեռք էր բերում 180 դոլարով եւ, ըստ անցած տարվա հայտարարությունների, այս տարի գազի գինը պետք է բարձրանար: Սակայն …
կարդալ ավելինՆոր սերնդի համար Մադագասկարը մուլտֆիլմ է: Բայց մեր վարչապետի բնորոշմամբ` «պատահական» ու «անհայտ մասնագետների վերլուծություններ» հրապարակող «Ֆորբսի տվյալներով»` Մադագասկարը երկիր է: Ավելին, աշխարհի ամենաթույլ զարգացած երկրներից է: Բնակչության 75 տոկոսը միջազգային բոլոր չափանիշներով աղքատ է: Մադագասկարի տնտեսապես ակտիվ բնակչության (մոտ 8 մլն մարդ) 80 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: Մադագասկարի ՀՆԱ-ի մոտ 40 տոկոսը ապահովում …
կարդալ ավելինՎերջին երկու ամիսներին Հայաստանից արտահանվող կոնյակի ծավալները նվազել են: Այդ մասին մեզ հետ զրույցում նշեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: Ռուսաստանը, որ Հայաստանից կոնյակ ներկրող հիմնական երկիրն է, պահանջարկը կրճատել է: Դրա պատճառները դժվար է միանշանակ նշել, սակայն Հ. Համբարձումյանի փոխանցմամբ՝ դա կարող է պայմանավորված լինել կա՛մ ռուսական շուկայում արձանագրված պահանջարկի փոփոխությամբ, կա՛մ …
կարդալ ավելին«Եթե ԱՄՆ-ը չբարձրացնի փոխառությունների վերին շեմը, համաշխարհային տնտեսության մեջ դա կհանգեցնի չափազանց վտանգավոր հետեւանքների»,- նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդը ամերիկյան ABC հեռուստատեսության հետ հարցազրույցում: ԱՄՀ ղեկավարն ասել է, որ եթե փոխառությունների «առաստաղը» չբարձրացվի, տոկոսադրույքները կտրուկ կբարձրանան, եւ ֆոնդային շուկան կփլուզվի: Լագարդը նշել է, որ դա ԱՄՀ-ի գլխավոր խնդրի` համաշխարհային տնտեսության …
կարդալ ավելինԱյնպիսի տպավորություն է, որ միջազգային կառույցները վերջին մեկ շաբաթվա ընթացքում խոսքները մեկ են արել` ՀՀ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը «քլնգելու» համար։ Փաստորեն, մինչ ընդդիմությունը պատրաստվում է երկխոսել իշխանության հետ, քննադատության էստաֆետը վերցրել են արտասահմանցիները։ Հասարակությունը դեռ չէր հասցրել մարսել «Forbes»-ի հրապարակումը (համաձայն որի՝ Հայաստանի տնտեսությունը աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունն է), երբ հրապարակվեց նոր քննադատություն, այս անգամ՝ …
կարդալ ավելինԷկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը կոռեկտ չի համարում այն, որ հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրը իր կատարած ուսումնասիրության մեջ Հայաստանի տնտեսությունը համարել է աշխարհի 2-րդ վատագույնը` հենվելով ընդամենը մի քանի ցուցանիշների վրա, որոնք էլ իրենց հերթին` արտացոլում են միայն կարճ ժամանակահատված: Անդրադառնալով հրապարակման հեղինակին` Դենիել Ֆիշերին, Արտակ Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել …
կարդալ ավելինԱյս հարցը հանգիստ չի տալիս ոչ հայերին, ոչ թուրքերին։ Երեկ սահմանի բացմանը, ավելի ճիշտ՝ Հայաստանի համար դրա տնտեսական հետեւանքներին անդրադարձել է թուրքական «Ռադիկալ» օրաթերթը։ Թերթի՝ տնտեսական հարցերով լրագրող, հայազգի Արամ Էքին Դուրանը, ով վերջերս այցելել էր Հայաստան, խնդիրը դիտարկել է հետեւյալ տեսանկյունից՝ ձեռնտո՞ւ է արդյոք սահմանի բացումը հայաստանցի խոշոր գործարարներին։ Զրուցելով փորձագետների, բիզնեսմենների եւ լրագրողների …
կարդալ ավելինՀուլիսի 7-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվել է «ԴԱԼԻՆ եւ սյուրռեալիստները» տպագիր գրաֆիկայի բացառիկ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի ստեղծագործությունները` թվով 160 աշխատանք, Երեւան են բերվել Լոս Անջելեսի «Քրիստին Արժիլե» պատկերասրահից: Հաշվի առնելով ցուցահանդեսի նմուշների բացառիկությունը ու պատմական արժեքները, Հայաստանի Ազգային Պատկերասրահը Լոս Անջելեսից տեղափոխվող աշխատանքների ապահովագրությունը` Փոխադրվող գույքի ապահովագրություն դասով, վստահել է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությանը: Ապահովագրության այս …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը վերջապես հրապարակեց հունվար-մայիս ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամբողջական ցուցանիշները՝ արձանագրելով, թե մեր տնտեսությունը որքանո՞վ է աճել այս տարվա առաջին 5 ամիսներին։ Օրեր առաջ հրապարակված հունվար-մայիս ժամանակահատվածի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներից պարզ դարձավ, որ այս տարվա մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա մայիսի համեմատ աճել է 9.9%-ով։ Սակայն հունվար-մայիս ժամանակահատվածի համար նույն ցուցանիշը …
կարդալ ավելինՄեր կառավարության համար, ինչպես հայտնի է, իրականությունից ավելի կարեւոր է տարբեր միջազգային վարկանիշներում Հայաստանի ցուցանիշների բարելավումը։ «Doing Business» եւ այլ նման տիպի հրապարակումներում վեր բարձրանալու համար մերոնք անգամ վերջերս պաշտոնական ծրագիր կազմեցին։ Իսկ երեկ, միջազգային ինդեքսներում վեր բարձրանալը գործունեության գերնպատակ դարձրած մեր որոշ գործիչների համար շատ տհաճ անակնկալ մատուցեց հանրահայտ «Forbes» պարբերականը։ Բանն այն է, …
կարդալ ավելինՌուսական «Գազպրոմ» ընկերության մասնակցությունը հայաստանյան շուկայում անուղղակիորեն նվազում է: Ընկերության վարչության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարել է, որ «Գազպրոմն» իրականացնում է «Գազպրոմբանկի» բաժնետոմսերի գնահատում` դրանք վաճառելու նպատակով: «Գազպրոմը» մտադիր է բանկում իր մասնակցությունը կրճատել մինչեւ 25%-ի` այժմյան 41,73%-ի փոխարեն: 1990թ. ստեղծված «Գազպրոմբանկն» իր ֆինանսական ցուցանիշներով ռուսական խոշոր բանկերի եռյակում է: Բանկը մասնակցում է նաեւ երկու արտասահմանյան …
կարդալ ավելին«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը վերադառնում է Ռուսաստանի խոշոր ապահովագրական «Ռոսգոսստրախ» ընկերություն. Վարդանյանն ընդգրկվել է ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդում` որպես անկախ տնօրեն: «Ռոսգոսստրախի» մամուլի քարտուղար Անդրեյ Բիրյուկովը prime-tass-ին ասել է, որ տնօրենների խորհրդում` Ռուբեն Վարդանյանին եւ «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ի փորձագիտական խորհրդի նախագահ Իլյա Լոմակին-Ռումյանցեւին` որպես անկախ տնօրեններ ընդգրկելը պայմանավորված է փաստով, որ բաժնետերերը պատրաստվում …
կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարարության պատրաստած «2012-2014 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի» համաձայն, այս տարվա համար ծրագրված է 8.2% գնաճ։ Սա հետաքրքիր է այնքանով, որ տրամագծորեն հակասում է ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսումներին։ Մասնավորապես, հունիսի 14-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել էր, որ այս տարի գնաճը կլինի ԿԲ-ի նախանշած թիրախային ցուցանիշի` 4 +-1,5%-ի սահմաններում։ Նա նաեւ չէր …
կարդալ ավելինՎերջին օրերին արձանագրվող դոլարի փոխարժեքի անկումը երեկ կանգ է առել եւ նկատվել է հակառակ պրոցեսը։ Ըստ ՀՀ ԿԲ տեղեկատվության, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում» երեկ կատարվել է 1.7 միլիոն դոլարի առք եւ վաճառք՝ 1 դոլարը 369.25 դրամ միջին փոխարժեքով։ Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեւորվել է 1.32 կետով: Դժվար է ասել, թե դոլարի արժեւորումը որքան կշարունակվի, սակայն, ըստ …
կարդալ ավելին«Նաիրիտ գործարանի» կառավարման օպերատորի համար հետաքրքրության հայտ է ներկայացրել քիմիայի ոլորտում մասնագիտացված գերմանական C.A.C ընկերությունը: Այս մասին երեկ ասել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը` հավելելով, թե առաջիկայում նախարարությունում կազմակերպվելու է քննարկում ընկերության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կուսումնասիրվեն նաեւ ընկերության հնարավորությունները: Հիշեցնենք, որ «Նաիրիտի» օպերատորը պետք է իրականացնի «2011-2019թթ. «Նաիրիտի» …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6, այսինքն՝ արձանագրվել է 1.4% գնանկում։ Ընդ որում, պարենային ապրանքների դեպքում, ըստ վիճակագիրների, գներն ավելի շատ են իջել՝ 2.9%-ով։ Ինչ վերաբերում է 12-ամսյա գնաճին՝ այս տարվա հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ, ապա այն կազմում է 8.5%։ Ցուցանիշը շատ բարձր է, սակայն …
կարդալ ավելինԿառավարությունը հարկային համաներման է գնում։ Ճիշտ է՝ լիարժեք համաներում չէ (պարտքերը ներվելու են մասնակի), բայց էլի վատ չէ։ Ցանկության դեպքում կարելի է այստեղ նախընտրական նպատակներ տեսնել, սակայն, եթե նույնիսկ այդպես է, գործարարները ոչինչ չեն կորցնում։ Նշենք, որ սա առաջին հարկային համաներումը չէ։ 2006 թվականին պետությունը հարկային համաներում հայտարարեց պարտքեր ունեցող անհատ ձեռնարկատերերի համար։ Խնդիրն այն …
կարդալ ավելինՄոտ երկու շաբաթ է՝ երեւանյան մսամթերքի վաճառքի կետերում մսի գինը նկատելիորեն թանկացել է: Այս օրերին տավարի մսի 1 կգ-ն վաճառվում է 2500-2650 դրամով՝ նախկին 2200-2300 դրամի փոխարեն, խոզի միսը՝ 2800-2900 դրամ (չալաղաջը): Մսամթերքի առեւտրով զբաղվողների փոխանցմամբ՝ մսի գների բարձրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մորթը թանկ է: Ըստ նրանց՝ այժմ գյուղացիներն ավելի թանկ են հանձնում …
կարդալ ավելին«Մենք արդեն հունիսին գնանկում ունենք, հուլիսին այն շարունակվելու է, օգոստոսին նույնպես լինելու է: Այնպես որ` այդ բնական միտումը վերականգնվեց, ինչը չունեինք անցյալ տարի: Օրինակ, անցած օգոստոսին մենք ունեցանք գնաճ, ինչն աննախադեպ երեւույթ էր, քանի որ ամառն այն սեզոնն է, երբ գյուղատնտեսական ապրանքները հայտնվում են շուկայում, դրանց գները նվազում են` իրենց հետեւից բերելով ընդհանուր սպառողական զամբյուղի …
կարդալ ավելին