Երեկ նավթի համաշխարհային գները փոքր-ինչ աճել են։ Գների դրական դինամիկան արձանագրվել է Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) կողմից հրապարակված հաշվետվության ֆոնին։ Հաշվետվությունը երկրում «սեւ ոսկու» շաբաթական պաշարների նվազման մասին էր։ WTI մակնիշի հում նավթի հոկտեմբերյան ֆյուչերսի գները աճել են 0.18 դոլարով. մինչեւ 85.62 դոլար` բարելի դիմաց: Brent մակնիշի նավթի խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսի գները բարձրացել են 0.15 …
կարդալ ավելինՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության տվյալների համաձայն, 2010թ. Հայաստան է ներմուծվել 4 մլն 188.000 հատ ձու: Իսկ այս տարվա միայն առաջին կիսամյակում` 15 մլն 100.000 հատ: Այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում 3 անգամ ավելի շատ ձու է ներկրվել Հայաստան, քան անցյալ ողջ տարվա ընթացքում: Այն դեպքում, երբ հայաստանյան շուկայում որեւէ այլ երկրի արտադրության մակնշմամբ …
կարդալ ավելին«Եվրոպական արժույթը անկում է ապրում, եւ դա կարող է բացասաբար ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա»,- նման կարծիք է հայտնել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար, հայտնի տնտեսագետ Ալան Գրինսպենը: «Եվրոն անկում է ապրում, եւ այդ գործընթացը զգալի դժվարություններ է առաջացնում եվրոպական բանկային համակարգում: Եվրոյով առաջադրված պարտատոմսերի հանդեպ վստահության անբավարարությունը եվրոպական բանկերը լարվածության մեջ է պահում: …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի թանկացման վերաբերյալ շուկայում գերիշխող դիրք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունից տեղեկատվություն ու փաստաթղթեր է պահանջել: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ հանձնաժողովի մոնիտորինգի խումբը վերջին երկու օրերին արձանագրել է շաքարավազի թանկացում շուրջ 80 դրամով` նախկին 350-ի փոխարեն` մեկ կիլոգրամ շաքարավազը Երեւանում վաճառվում է 430 դրամով: Սահակյանի …
կարդալ ավելինՀՀ գյուղփոխնախարարի հրապարակած տվյալներով` Հայաստանում 20 տոկոսով կրճատվել է ձվի արտադրությունը: Սա անակնկալ էր: Այն մարդու համար, ով չի հետեւում ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին: Ուղիղ մեկ տարի առաջ մեր շուկայում զարմանահրաշ գործընթացներ էին: Ձուն, այսինքն` հավկիթը, վաճառվում էր 5-10 դրամով: Լավատես սպառողը երջանկացել էր: Ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Մամուլում մեկ հաստատվում, մեկ հերքվում էին …
կարդալ ավելինԸստ ՀՀ Կենտրոնական բանկի տրամադրած տեղեկատվության՝ օգոստոսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.8 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 367.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367.95 դրամ: Նախորդ օրվա համեմատ դոլարն արժեզրկվել է 0.01 տոկոսով: Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը երեկ դոլարն ընդունում էին 366-67 դրամով, …
կարդալ ավելինՀայկական կապիտալի՝ դեպի Վրաստան արտահոսքի մասին լուրերն այս տարվա սկզբին բոլորի ուշադրության կենտրոնում էին։ Վրացական կողմի տարածած այն տեղեկությունը, թե տարվա սկզբից ի վեր 100-ից ավելի հայկական ընկերություններ են հաստատվել Վրաստանում, մեզ մոտ դարձավ բուռն քննարկման առարկա։ Անգամ սկսեցին լուրեր պտտվել, որ իրենց կապիտալը ցանկանում են հարեւան երկիր տեղափոխել նաեւ խոշոր բիզնեսմենները (օրինակ, նման խոսակցություններ …
կարդալ ավելինԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ կազմել է 366.12 դրամ: Օգոստոսի 15-ի համեմատ ամերիկյան արժույթն արժեզրկվել է 0.36 տոկոսով (օգոստոսի 16-ին բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարք չի կայացել): Բորսայում կատարվել է 5.3 մլն դոլարի առքուվաճառք, փակման գինը կազմել է 366 դրամ: Ի դեպ, երեկ փոխարժեքի թեմային անդրադարձել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ …
կարդալ ավելինԶբոսաշրջությունը Հայաստանում լուրջ վնասներ չի կրում եւ շարունակում է զարգանալ։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։ Վերջինս վկայակոչել է վիճակագրական տվյալները, որոնց համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջության աճ է արձանագրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ավելին, ըստ Ապրեսյանի, այս տարի զբոսաշրջության բնագավառում …
կարդալ ավելին«Ամառը թեժ է լինելու»,- մի ժամանակ սպառնում էին հանրահայտ գովազդն ու արմատական ընդդիմությունը: Պարբերաբար ու տարիներ շարունակ: Երբեմնակի նրանց հետ ձեն ձենի է տալիս հայրենյաց հիդրոմետ ծառայությունը: Միակ մխիթարանքը վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումն էր: Ամռան շեմին նա հայտարարեց, որ հուլիս-օգոստոս ամիսներին գնանկում է լինելու: Համարձակ հայտարարություն էր: Ու պատասխանատու: Հայրենյաց տնտեսագետներից համարյա ոչ ոք մինչ …
կարդալ ավելինՆախորդ տարվա հունիսի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2.3%։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված նախնական զեկույցում։ Հիշեցնենք, որ մայիսին ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե երկնիշ թիվ էր կազմում՝ 9.9%, իսկ ապրիլին` 7.7%։ ՏԱՑ ցուցանիշի նվազումը պայմանավորված է հիմնականում շինարարության ոլորտով, որտեղ հունիսին գրանցվել է 31.3% անկում։ Մնացած ոլորտներում արձանագրվել …
կարդալ ավելինՀայաստան բենզինի ներմուծման թեման միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Բենզինի վաճառքով զբաղվողների ագահությունը երբեմն այնքան ակնհայտ դրսեւորումներ է ունենում, որ հասարակությունը հեշտությամբ է ընկալում նրանց դեմ ուղղված ցանկացած մեղադրանք։ Գլխավոր մեղադրանքը հետեւյալն է. բացի այն, որ բենզին վաճառողները տարիներ շարունակ գերշահույթներ են ստանում՝ սպառողներին այն վաճառելով անմարդկային բարձր գնով, նաեւ՝ թաքցնում են վճարած հարկերը եւ …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայության կողմից երեկ հրապարակված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունիսին (նախորդ տարվա հունիսի նկատմամբ) կազմել է 2.3%։ Հիշեցնենք, որ մայիսին ՏԱՑ-ի ցուցանիշը գրեթե երկնիշ թիվ էր կազմել՝ 9.9%, ինչը ոգեւորել էր մեր իշխանություններին։ Իսկ ապրիլին ՏԱՑ-ը 7.7% էր։ Հաշվի առնելով նախորդ ամիսների այդ ցուցանիշները՝ կարելի է ասել, որ մտահոգվելու տեղ, այնուամենայնիվ, …
կարդալ ավելինՀՀ կենտրոնական բանկը վերավարկանիշավորել է մի քանի ընկերությունների: Հանրապետության խոշորագույն ընկերություններից մեկի` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարկանիշը «Բ»-ից նվազել է «Բ-»-ի: Թե ի՞նչ գործոններ են ընկած ընկերության վարկանիշի անկման հիմքում, կիմանա միայն ԿԲ-ն, որն ունի վարկանշման գործընթացի իր մեթոդաբանությունը: Սակայն սա եւս մեկ անգամ վկայում է, որ վերջերս «ՀայՌուսգազարդը» որոշակի խնդիրներ ունի, որոնք առաջացել են մի քանի …
կարդալ ավելին«Տարեկան Հայաստանից Վրաստան է արտահոսում շուրջ 300 մլն դոլար»,- երեկ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Կապիտալների փախուստ` հետխորհրդային տարածության ֆենոմենը» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման հայտարարություն է արել «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքով` միայն զբոսաշրջային սեզոնին հայ զբոսաշրջիկները Վրաստանում են թողնում մոտ 100 մլն դոլար: Ըստ նրա` նաեւ հայ գործարարներն են ներդրումներ …
կարդալ ավելինԷս շաբաթ տնտեսական տեղեկատվությունից ամենաանհասկանալին ռուսական լրատվամիջոցների հայտարարածն էր: Պարզվում է` իրենք ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրողն են: Ո՞վ կկասկածեր: Համ գազ ունեն, համ նավթ: Դրան գումարած` լայնահուն գետեր: Անցած դարի հիդրոէլեկտրակայաններով: Դրանք, իհարկե, պարբերաբար շարքից դուրս են գալիս: Բայց դե, ֆինանսական վնասներն ու առավել եւս` մարդկային կորուստները Ռուսաստանում հաշվելն ընդունված չէ: Մեծ երկիր է: Բնակչության թիվն, …
կարդալ ավելինՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մշակել եւ վերլուծության է ենթարկել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի մայիս ամսվա ամփոփ ցուցանիշները»՝ համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի, որի արդյունքում պարզվել է հետեւյալ պատկերը։ Խոշոր հարկատուների` իրացումից հասույթը 2011թ.-ի …
կարդալ ավելին«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը, նկատի ունենալով «Ֆորբս» ամսագրի բլոգում հրապարակման շուրջ հակասական արձագանքները, երեկ ներկայացրել է իր գնահատականը այդ հարցի առնչությամբ։ Մասնավորապես, նշելով, որ տնտեսության վարկանիշավորումը մի շարք սկզբունքների վրա հիմնվող գործընթաց է, որոնց պահպանմամբ է կանխորոշվում վարկանիշային վերլուծության որակը՝ կենտրոնի վերլուծաբանները հիշեցրել են, որ «Ֆորբսի» վարկանիշային վերլուծությունը հավակնում է չափելու տնտեսության «վատը» լինելու …
կարդալ ավելինՎրիպումներ բոլորն են անում, այդ թվում՝ ԶԼՄ-ները։ Դե, դա նորմալ բան է. որտեղ կա մարդկային գործոնը, սխալներից խուսափելն անհնար է։ Սակայն, երբ վրիպակը փոխում է հաղորդվող լուրի բովանդակությունը, հետո մյուս ԶԼՄ-ները այդ սխալ լուրը արտատպում են, հաջորդ օրն էլ այդ սխալ լուրը դառնում է հանրային քննարկման առարկա, դա արդեն իսկական զավեշտ է։ Մի այդպիսի զավեշտալի …
կարդալ ավելինԻնչպես երեւում է՝ մեր իշխանությունները մինչեւ հոգու խորքը վիրավորվել են «Forbes»-ի հրապարակումներից եւ բարկությունից տեղները չեն գտնում։ Բնական է՝ ո՞վ կսպասեր, որ բարեփոխումների, տարբեր վարկանիշերում բարձրանալու եւ տիեզերական ծրագրերի իրագործման նախաշեմին որեւէ մեկը հանկարծ հայտարարեր, որ Հայաստանն ունի աշխարհում երկրորդ վատագույն տնտեսությունը։ Սկզբում քիչ թե շատ այդ մասին խոսեց Ֆինանսների նախարարը։ «Ես չեմ ուզում ասել, …
կարդալ ավելին