– Պրն Մարջանյան, Ֆուկուսիմայի երկրաշարժից եւ ատոմակայանի դեպքերից հետո մեր ատոմակայանի շուրջ մտահոգությունները խորացան։ Իսկ օրերս Վանում տեղի ունեցած երկրաշարժը կրկին քննարկման առարկա դարձրեց ատոմակայան ունենալու նպատակահարմարությունը։ Պե՞տք է արդյոք աշխարհին եւ, մասնավորապես, Հայաստանին ատոմային էներգետիկան, թե՞ կարելի է նաեւ «յոլա գնալ» առանց դրա։ – Մինչ Ֆուկուսիման՝ տարածաշրջանում ընթանում էր շատ ինտենսիվ մրցավազք` ատոմային էներգետիկա …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեի ուշ երեկոյան հաստատել է 18 միլիոն դոլարի վարկի հատկացումը Հայաստանին` «Ոռոգման համակարգերի հրատապ վերականգնման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորման համար: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` այդ միջոցներով կվերականգնվեն լրացուցիչ 110 կիլոմետր ընդհանուր երկարությամբ տարբեր նշանակության ջրանցքներ: ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հապիի խոսքով, վարկային միջոցներով կբարելավվի ջրօգտագործման արդյունավետությունը` կրճատելով կորուստները տարեկան մոտ 44.2 …
կարդալ ավելին«Եթե նավթի ու գազի գները ներդրողների վատատեսական սպասումներով եւ վառելիքի նկատմամբ ավելի թույլ պահանջարկով պայմանավորված շարունակեն անկում ապրել, ապա դա իր ազդեցությունը կթողնի Ռուսաստանի տնտեսության վրա: Իսկ դրա արդյունքում դեպի Հայաստան ներհոսող տրանսֆերտները, գործոնային եկամուտները եւ կապիտալ ներդրումները կկճատվեն` հանգեցնելով նաեւ ՀՆԱ աճի կանխատեսվածից ավելի ցածր մակարդակի ձեւավորմանը»,- նման կանխատեսում է ներկայացված ՀՀ կառավարության` 2012թ. …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ «Ֆիլոքսենոս պոլսկա սպոլկա» լիազորված ընկերության նախագահ Ռոբերտ Դիլեւսկու գլխավորած պատվիրակությունը երեկ քննարկել են մայրաքաղաքում հյուրանոցային շինարարության հարցը: Հյուրերը ներկայացրել են աշխարհի տասնյակ երկրներում ներկայացված «Hilton» հյուրանոցային ցանցի զարգացման ծրագրերն ու մատուցվող ծառայությունների փաթեթը եւ իրենց հետաքրքրությունները հայտնել Երեւանում «Hilton» ապրանքանիշը ներկայացնող միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոցային համալիրի կառուցման հարցում: «Մենք շահագրգռված …
կարդալ ավելինԵրեկ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը նշել է, որ թեեւ բնակլիմայական պայմաններն այս տարի գյուղատնտեսության համար բարենպաստ էին, սակայն ներկայացվող թվերն ուռճացված են: «Ուռճացված են ցորենի, ծիրանի բերքի ցուցանիշները: Թվեր են նկարում: Ինչպե՞ս կարող է կաթնատվությունը բարձրանալ, երբ գլխաքանակի նվազում կա: Այս տարի կունենանք նույնքան կարտոֆիլ, որքան անցած տարի: Մի փոքր ավելին կլինի, սակայն դա …
կարդալ ավելինԿառավարության բյուջետային ուղերձը 2012թ. բյուջեի համար, պարզվում է, բավականին անկեղծ փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են մեր տնտեսության բոլոր խոցելի կետերն՝ իրենց հնարավոր ռիսկերով։ Փաստաթղթից հստակ երեւում է, որ լայն հանրությանն ուղղված լավատեսական ելույթների ետեւում կառավարությունում առկա է անհանգստություն՝ կապված հնարավոր անկումների հետ։ Ինչպես նաեւ՝ բավականին օբյեկտիվ, եթե չասենք` վատատեսական, կանխատեսումներ են արված առանձին ցուցանիշների կտրվածքով։ …
կարդալ ավելինԵրկու օր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business 2012 զեկույցը՝ բիզնեսով զբաղվելու դյուրինության վերաբերյալ, որի համաձայն` Հայաստանը 6 կետով առաջադիմել է եւ զբաղեցնում է 55-րդ հորիզոնականը։ Բնականաբար, իշխանական քարոզչությունը հիմնական շեշտը դրեց այս առաջխաղացման վրա։ Մինչդեռ Doing Business-ի կողմից օգտագործվող 10 չափանիշներից 6-ի դեպքում Հայաստանը նահանջ է ապրել։ Դրանք են՝ օրինակ, էլեկտրականության ստացումը, սեփականության գրանցումը, …
կարդալ ավելինԵրեկ` հոկտեմբերի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 378 դրամ։ Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.05 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում ամերիկյան արժույթի գինը գրեթե փոփոխություն չի կրել. առքն իրականացվում է 376-376.5 դրամով, վաճառքը՝ 378.5-379 դրամով: Ի դեպ, ըստ Կենտրոնական բանկի կողմից երեկ հրապարակված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության` 2011 թ. երրորդ եռամսյակում …
կարդալ ավելինԵվրոպայում ամենաշատ միլիոնատերերը բնակվում են Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է RFI-ն: Նման եզրակացություն է հրապարակել շվեյցարական Credit Suisse բանկն իր ամենամյա ուսումնասիրությունում: Զեկույցի համաձայն` Ֆրանսիայում հաշվվում է 2.6 մլն միլիոնատեր (դոլարային), մեծ Բրիտանիայում`1.6 մլն, իսկ Շվեյցարիայում` 622 հազ.: Շվեյցարական բանկը նշում է, որ ֆրանսիական միջին ընտանիքի ֆինանսական միջոցները եւ անշարժ գույքը կազմում է մոտ 90.000 …
կարդալ ավելինԵրկու օր առաջ հրապարակվեց Համաշխարհային բանկի Doing Business 2012 զեկույցը՝ բիզնեսով զբաղվելու դյուրինության վերաբերյալ։ Doing Business-ը, ինչպես հայտնի է, մեր իշխանությունների ամենասիրելի զեկույցներից է, որովհետեւ, ի տարբերություն, ասենք, «Forbes»-ի, այստեղ մենք գրավում ենք միջինից բարձր տեղեր։ Հերթական զեկույցում Հայաստանն առաջադիմել է 6 տեղով եւ, ըստ հրապարակման հեղինակների, 2012թ. բիզնեսով զբաղվելու դյուրինության տեսակետից աշխարհում զբաղեցնում է …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, հայկական «Նաիրիտ» ընկերությունը գնելու մասին հետաքրքրություն է հայտնել ռուսական «Itera Development Group» ընկերությունը, որը մտնում է մեկ այլ խոշորագույն` «Itera» ընկերությունների միջազգային խմբի մեջ: Վերջինս, ի դեպ, «ՀայՌուսգազարդ» ընկերության մոտ 5 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն էր, որը 2008թ. վաճառեց «ՀայՌուսգազարդի» ամենախոշոր բաժնետիրոջը` «Գազպրոմին»: Այս տեղեկությունը հետաքրքիր է նախօրեին պաշտոնապես հրապարակված մեկ այլ տեղեկության համատեքստում: …
կարդալ ավելինՏնտեսական վերլուծության «////////////////////////////» կենտրոնի զեկույցի համաձայն, եվրոպական 29 երկրների վարկանիշում Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով զբաղեցնում է վերջին տեղը: Մեկնակետ է ընտրվել այն ցուցանիշը, որից ցածր վարձատրությունն օրենքով արգելվում է: Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը 86,8 դոլար է: Վերջից հաջորդ տեղերում են Մոլդովան` 95,4 դոլար, Ադրբեջանը` 108,1 դոլար: Ռուսաստանը 165 դոլարով 23-րդ տեղում է: Առաջատարը Լյուքսեմբուրգն է, …
կարդալ ավելինՀաջորդ տարվա բյուջեն շարունակում է մնալ նորությունների եւ քննարկումների անսպառ աղբյուր։ Հիշեցնենք, որ կառավարությունը մտադիր է շուրջ 101 միլիարդ դրամով ավելացնել հարկային մուտքերը։ Մասնավորապես, 82.2 միլիարդով ավելանալու են հարկային եկամուտներն ու տուրքերը, 18.6 միլիարդով՝ պարտադիր սոցապ վճարները։ Ինչի՞ հաշվին պետք է լիներ այս ավելացումը։ Վարչապետն ամսվա սկզբին մի թեթեւ բացել էր փակագծերը, նշելով, որ հարկային …
կարդալ ավելինՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել եւ վերլուծության են ենթարկվել «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի օգոստոս ամսվա ամփոփ ցուցանիշները»` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի օգոստոս ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների …
կարդալ ավելինՆախորդ տարիներին ավանդույթ կար: Երբ կառավարությունը եկող տարվա բյուջեի նախագիծ էր ներկայացնում, այն անպայման որեւէ անուն էր ստանում: Բյուջեին մի անուն հենց ինքը` կառավարությունն էր կպցնում, երկրորդ անունը` ընդդիմությունը: «Բյուջե 2012»-ը այդ բախտին չարժանացավ: Այս փաստաթղթի նկատմամբ անտարբերությունը աննախադեպ է: Ընդամենը մեկ-երկու քաղաքական գործիչ տնտեսագետներ միայն իրենց կարծիքը հրապարակեցին: Բնականաբար` բացասական կարծիքը: Իշխանամետ եւ ակադեմիական` …
կարդալ ավելին«ՌԲԿ daily»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի կենտրոնական բանկն, արդեն մի քանի ամիս է` փորձում է բանտ ուղարկել «Պետրոֆֆ-Բանկի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Տիգրան Ներսիսյանին, սակայն Մոժայսկի քաղաքային դատարանը արդեն երկու անգամ հրաժարվում է քրեական գործ հարուցել նրա նկատմամբ: Ըստ «ՀըԽ daily»-ի` Տ. Ներսիսյանը Կենտրոնական բանկից պարտք է վերցրել 3.8 մլրդ ռուբլի եւ չի վերադարձրել: Արտոնագրերից զրկվելուց հետո …
կարդալ ավելինՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ հետ 2004թ. կնքված պայմանագրում պարտավորություններ նախատեսված չեն եղել: Միակ պարտավորությունը եղել է այն, որ նա պետք է կատարի 10 մլն դոլարի ներդրում: Ա. Սահակյանի խոսքով` հյուրանոցի սեփականատերը վերջերս պարտավորագիր է ստորագրել, համաձայն որի` մինչեւ 2014թ. պետք է …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել հարկային ոլորտին վերաբերող մոտ երկու տասնյակ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծեր, որոնք կարող են բավականին մեծ աղմուկ բարձրացնել հարկատուների շրջանում: Փաթեթը հիմնականում վերաբերում է 2012թ. բյուջեում լրացուցիչ 101 մլրդ դրամ հարկային եկամուտներ հավաքագրելուն: Այսինքն` այդ փոփոխությունները պետք է նպաստեն, որ նախատեսված այդ հարկային լրացուցիչ մուտքերն …
կարդալ ավելինՓոքր ու միջին բիզնեսի թեման Հայաստանի պաշտոնյաների ելույթների անբաժան մասն է։ Նրանք միշտ ասել են ու ասում են, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է զարգացնել, պաշտպանել, փայփայել։ Սակայն, խոսելուց բացի, ոչինչ չի արվում այդ ուղղությամբ։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք ասում են միայն ինչ-որ տեղից լսած, անգիր արած խոսքեր, եւ իրենք էլ չեն հավատում …
կարդալ ավելին– Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը: – Հայաստանի գյուղացիներին բնորոշող, թերեւս, ամենահարմար բառը ոչ թե աղքատ, այլ` թշվառ բառն է: 10 տարի առաջ իմ տեսած գյուղերն ավելի մեծ հետընթաց են ապրել` հայտնվելով ողբերգական պայմաններում: Օրեր առաջ այցելեցի Արարատյան դաշտի գյուղեր, ընդ որում` խոսքը մի դաշտավայրի մասին է, որն արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք կերակրել …
կարդալ ավելին