Տնտեսություն

Լինել խոշոր եւ իշխանության կողքին

10.11.2011

«Քաղաքական կամք» ասվածը մեր հանրապետության նորագույն պատմության, թերեւս, ամենաչարչրկված արտահայտությունն է՝ հատկապես վերջին 10 տարիների ընթացքում։ Քաղաքական կամքը, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն է համարվում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների գլխավոր պատճառը։ Այդ մասին խոսում է թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ միջազգային տարբեր կառույցները։ Ոմանք` բացահայտ, ոմանք էլ լռելով՝ բոլորն էլ նշում են քաղաքական կամք ցուցաբերելու …

կարդալ ավելին

Աճ են գտել

10.11.2011

Ըստ Ազգային վիճակագրության ծառայության վերջին հրապարակման, ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների համաձայն, 2011 թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 551,635 զբոսաշրջիկ` 2010 թ. նույն ժամանակաշրջանի 487,902 զբոսաշրջիկների դիմաց, կամ աճի տեմպը կազմել է 113.1%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546,167 մարդ, կամ 2010 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել …

կարդալ ավելին

Խոշոր գործատուն միշտ չէ, որ խոշոր հարկատու է

10.11.2011

Կամ հակառակը՝ խոշոր հարկատուն միշտ չէ, որ խոշոր գործատու է։ Այդ մասին վկայում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված՝ 100 եւ ավելի աշխատող ունեցող ընկերությունների ցանկը։ Այն պակաս հետաքրքիր չէ, քան խոշոր հարկատուների վճարած հարկերի եւ տուրքերի մեծության ցանկը։ Սկսենք հենց առաջին պնդումից։ Թիվ մեկ գործատուն, ըստ ցանկի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որն ունի …

կարդալ ավելին

Խորախորհուրդ բյուջե

10.11.2011

Պատկերը սահմռկեցուցիչ է: Մեղմ ասած: 2012թ պետբյուջեի նախագիծը «քննարկվում» է կատարյալ անտարբերության պայմաններում: Երեկ կառավարությունը` ի դեմս հարկային մարմինների ղեկավարության, խորհրդարան էր ներկայացել: Ըստ մամուլի, «քննարկում» կոչվածն անցել է դատարկ դահլիճում: Մասնակցել են մեկ զույգ եւ երկու կենտ (կամ հակառակը) թվով խորհրդարանականներ: Մինչդեռ «Բյուջե 2012-ը» ահագին տարբերվում է նախորդներից: Խոսքն ամենեւին էլ ֆիզիկական ծավալների մասին …

կարդալ ավելին

Խոշորներն ավելացրել են հարկերը

08.11.2011

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) երեկ հրապարակել է այս տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Միանգամից նշենք, որ երբեմնի առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերականգնել է հանրապետության խոշոր հարկատուի կարգավիճակը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոմբինատը 2.5 անգամ ավելացրել է պետբյուջե մուծված հարկերի չափը՝ 8.8 միլիարդից հասցնելով 22.5 միլիարդ դրամի։ Արդյունքում՝ Զանգեզուրը նախորդ տարվա 5-րդ …

կարդալ ավելին

CAFA՝ հայ-ֆրանսիական բիզնես պատուհան

08.11.2011

Ֆրանսիան եվրոպական թիվ մեկ ներդրողն է Հայաստանում։ Մեր երկրում այսօր գործում են ավելի քան 150 ֆրանսիական ընկերություններ։ Փոխադարձ հետաքրքրությունը բավականին մեծ է, մեծ է նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժը։ Այդուհանդերձ, մինչ օրս ՀՀ-ում չկար որեւէ կազմակերպություն, որը կմիավորեր հայաստանյան շուկայում գործող ֆրանսիական ընկերություններին, կներկայացներ նրանց շահերը եւ հանդիպման վայր կդառնար ինչպես ֆրանսիական մասնակցությամբ …

կարդալ ավելին

ABBYY Lingvo-ի եւ Badoo-ի հայազգի հիմնադիրները` top 50-ում

08.11.2011

Ռուսական «Forbes» ամսագիրը հրապարակել է համաշխարհային հանրությանն ինտեգրված եւ Ռուսաստանի սահմաններից դուրս հաջողության հասած գործարարների, մշակույթի եւ սպորտի գործիչների վարկանշային աղյուսակը: Այնտեղ հայտնված բոլոր անձինք բաժանված են հինգ խմբի. արտասահմանում գործունեություն ծավալող ռուս ներդրողներ, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի սահմաններից դուրս զրոյից բիզնես կառուցած ձեռնարկատերեր, հայտնի ռուս գիտնականներ, ամենահայտնի եւ ամենաբարձր վարձատրվող դերասաններ, երաժիշտներ, պրոդյուսերներ, ինչպես նաեւ` …

կարդալ ավելին

Վատ ենք ապրելու

05.11.2011

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը երեկ հայտարարել է, թե «մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան այս տարի»: Նրա խոսքով` վատ են ապրելու ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ պետական պաշտոնյաները։ «Իսկ եթե պետական պաշտոնյան վատ ապրի, նրանից չես կարող պահանջել, որ լավ աշխատի»,- ասել է նա: Բ. Ասատրյանի խոսքով, Հայաստանի …

կարդալ ավելին

Բանկային համակարգը բարեփոխումների կարիք չունի՞

05.11.2011

Բանկիրի 8-ամյա որդին հորը հարցնում է. «Պապ, ես հասկանում եմ, որ քո գործը փող վերցնելն ու հետո վերադարձնելն է։ Բայց չեմ հասկանում՝ դրանից դու ի՞նչ օգուտ ես ստանում»։ Հայրը պատասխանելու փոխարեն` բացում է սառնարանը, վերցնում մի կտոր ճարպ (սալ), ցույց տալիս որդուն, հետո դնում տեղն ու հարցնում՝ հիմա հասկացա՞ր։ Տղան, թե՝ ոչ։ «Նայիր, ճարպը վերցրեցի, …

կարդալ ավելին

Փաթեթս գաղտնի թող մնա

03.11.2011

Հաջորդ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտները 101 միլիարդ դրամով ավելացնելու թեման նոր երանգներ է ստացել։ Եթե նախկինում գլխավոր հարցն այն էր, թե կառավարությունը ի՞նչ ճանապարհով է հավաքելու այդ գումարը, այժմ այլ հարց է ի հայտ եկել՝ կոնկրետ ի՞նչ հարկային փոփոխություններ են կատարվելու, ո՞ւմ են դրանք վնասելու կամ օգնելու։ Այսինքն՝ 101 միլիարդը հավաքելու ճանապարհն արդեն հայտնի …

կարդալ ավելին

Ոչ բնական «բնական հյութեր»

03.11.2011

Երեկ կայացած նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական վարույթներ հարուցել բնական հյութեր ներմուծող եւ արտադրող մի շարք տնտեսվարողների նկատմամբ: ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «առանց շաքարի» գրառումը պարունակող մի շարք հյութերում առկա է ավելացված շաքարի մեծ քանակություն: Կան հյութեր, որ պատրաստված են իրականում ավելի էժան մրգատեսակներից, սակայն համային …

կարդալ ավելին

ՊԵԿ-ը հիշեցնում է

03.11.2011

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր են բացահայտել: Ըստ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության, Մեղրիի մաքսակետում, իրացնելով օպերատիվ տվյալները` Թեհրան-Երեւան երթուղային ավտոբուսով ժամանած ԻԻՀ քաղաքացի Աթիղ Մոհամմադիի գրպանից հայտնաբերվել է շուրջ 4 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց հիշեցնող զանգված: Վարչության …

կարդալ ավելին

Բիզնեսի հաստ ու բարակ կողմը

03.11.2011

Հայաստանը կարգին կանոնակարգված երկիր է: Տնտեսության կառավարման ու աջակցության ինչ կառույց ասես` ունենք: Հայեցի, գեղեցիկ ու հնչեղ անուններով: Օրինակ` «ՀՀ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ»: Հնչում է, չէ՞: Երեկ այդ խորհրդի երկրորդ նիստն էր ՀՀ կառավարությունում: Որովհետեւ այդ խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կատարեց իր պաշտոնական պարտականությունը՝ բացեց նիստը ու ելույթ …

կարդալ ավելին

Առա՛ջ Նյու Վասյուկի

01.11.2011

Հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած ՀՀԿ առաջին տնտեսական կոնֆերանսը, որն ուղիղ եթերով ցուցադրվում էր «Արմնյուզով», շատերին հիշեցրեց սովետական ժամանակները։ Օրինակ՝ ԶԼՄ-ներից մեկն այն համեմատել էր «կոլխոզի ժողովի» հետ։ Մյուսն էլ ընդհանրապես առաջարկել էր ՀՀԿ բառը փոխարինել ԽՀՀԿ-ով՝ Խորհրդային Հայաստանի հանրապետական կուսակցություն։ Չէ, իհարկե, ՀՀԿ կոնֆերանսը հաստատ մի քանի կողմերով տարբերվում էր սովետական ժամանակներից։ Օրինակ՝ LCD էկաններով …

կարդալ ավելին

Գնաճ է արձանագրվել

01.11.2011

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով: Նախորդ 10 ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է 2010թ. …

կարդալ ավելին

Թիրախն ովքե՞ր են

29.10.2011

Երեկ ԱԺ ճեպազրույցում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք 2012թ. պետական բյուջեի նախագծով, հարկերի, տուրքերի եւ սոցիալական վճարների գծով նախատեսված լրացուցիչ հավաքագրումների թիրախը լինելու են անհնազանդ գործարարները, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Հնազանդ եւ անհնազանդ չի կարելի անվանել գործարարներին: Նրանց պետք է գնահատել բոլորովին այլ չափանիշներով: Գործարարները հարկեր են վճարում իրենց …

կարդալ ավելին

Վերսկսել է

29.10.2011

Երեկ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ միացել էներգահամակարգին: Այս մասին ասված է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ատոմակայանը վերալիցքավորման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման նպատակով դադարեցրել էր իր գործունեությունը սեպտեմբերի 11-ին:

կարդալ ավելին

Հերքել է

29.10.2011

ՀՀ ֆինանսների նախարարությունը հերքել է շրջանառվող լուրերը, թե հաստատվել է «Նաիրիտ» գործարանի արդիականացման նպատակով 400 մլն դոլար վարկ տրամադրելու որոշումը: «Օրերս ռուսական «Իզվեստիա» պարբերականի կողմից տեղեկատվություն էր հրապարակվել, որտեղ հղում անելով ՌԴ ֆինանսների նախարարության իր աղբյուրին` թերթը գրել էր, թե Ռուսաստանը համաձայնել է ԵվրԱզԷՍ-ի հակաճգնաժամային հիմնադրամից «Նաիրիտի» համար Հայաստանին 400 մլն վարկ հատկացնել: Սույն տեղեկատվությունը …

կարդալ ավելին

Ձեռնմխելի անձեռնմխելիություն

29.10.2011

Բոլորովին վերջերս հայաստանյան ԶԼՄ-ներում լուրեր հայտնվեցին, որ ՀՀ վերահսկիչ պալատը լայնամասշտաբ ստուգումներ է սկսել Կոտայքի մարզում։ Բոլորի մոտ անմիջապես ծագեց այն միտքը, որ ստուգումն ուղղված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ։ Ավելին՝ անգամ ճշգրիտ պատճառն էր նշվում՝ Ծառուկյանին «հնազանդեցնելը»։ Այսինքն՝ իշխանությունը վարչական լծակներն օգտագործում է, որպեսզի քաղաքական ուժի ղեկավարին ստիպի իրեն սատարել մինչեւ …

կարդալ ավելին

Դրական քայլ է

29.10.2011

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մտադրությունը` կրճատել մասնավորեցման ենթակա պետական օբյեկտների ցանկը, դրական քայլ է: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: «Ինձ դա ուրախացնում է նաեւ որպես ԱԺ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ: Գիտահետազոտական ինստիտուտները, մասնավորապես նրանք, որոնք զբաղված են պաշտպանության ոլորտի պատվերներով, ոչ մի դեպքում չպետք է տրվեն մասնավոր կառավարման»,- ասել է …

կարդալ ավելին