Գնաճ է արձանագրվել

01/11/2011

Այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գներն աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.9%-ով, իսկ ծառայությունների սակագները` 0.1%-ով: Նախորդ 10 ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է 2010թ. նույն ժամանակահատվածում արձանագրված համապատասխան ցուցանիշից (0.6%): 2011թ. հոկտեմբերին 2010թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)`108.5%, ոչ պարենային ապրանքներինը`103.9%, ծառայությունների սակագներինը`102.0%, իսկ հունվար-հոկտեմբերին 2010թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` համապատասխանաբար` 108.3%, 112.3, 103.2 եւ 103.8%: 2011թ. հոկտեմբերին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 106.1%, ոչ պարենային ապրանքներինը` 104.3%, ծառայությունների սակագներինը` 103.9%:

Անցնող ամսվա ընթացքում Հայաստանում ԱՄՆ դոլարն արժեւորվել է: Հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետության արտարժույթի շուկայում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (հոկտեմբերի 1-28-ի դրությամբ) 1.1% հավելաճ: 2011թ. հոկտեմբերին 2010թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.9% եւ 4.4%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների 5.8% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 5.3% նվազում): 2011թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 376.45 դրամ, ինչը 4.5%-ով գերազանցել է 2010թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (360.28 դրամ):