Երեկ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքս» է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամբողջությամբ տպագրում ենք: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հ. Առաքելյանը Տ. Սարգսյանին հրապարակավ մեղադրել էր պետական միջոցները յուրացնելու մեջ, որից հետո Տ. Սարգսյանը դիմել էր Դատախազություն: Նախ ցանկանում եմ ասել, որ իմ նամակների առնչությամբ ՀՀ դատախազությանն ուղղված ձեր միջնորդությունը` ողջունելի՛ է: Այժմ` բուն թեմայի …
կարդալ ավելինՖինանսական շուկաներն աշխարհը տանում են անկանխատեսելի քաղաքական հետեւանքներով լեցուն մեկ այլ Մեծ դեպրեսիայի ուղղությամբ: Իշխանությունները, մանավանդ Եվրոպայում, չեն վերահսկում իրավիճակը: Նրանց պետք է վերականգնել այդ վերահսկողությունը եւ նրանց պետք է դա անել հիմա: Այս ուղղությամբ երեք խիզախ քայլ է անհրաժեշտ ձեռնարկել: Առաջին, եվրոգոտու կառավարությունները պետք է համաձայնության գան եվրոգոտու միասնական գանձապետարանի ստեղծման հարցում: Միեւնույն ժամանակ, …
կարդալ ավելինՀՀ Միգրացիոն պետական ծառայությունը երեկ բավականին մտահոգիչ տվյալներ է հրապարակել արտագաղթի վերաբերյալ։ Պարզվում է՝ այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղեւորաշրջանառության սալդոն բացասական է եղել եւ կազմել -89.900։ Այլ կերպ ասած, հունվար-սեպտեմբերին հանրապետությունը լքել է 89.900 մարդ։ Նշված ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 1.433.999 մարդ, Հայաստանից մեկնել է 1.523.867։ Կասկած չկա, …
կարդալ ավելինՀարություն Առաքելյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին մեղադրում է պետական միջոցների` 31 միլիոն դոլարի հափշտակության մեջ: Նա խոստացել է մեղադրանքն ապացուցող փաստեր ներկայացնել: Ուրբաթ երեկոյան ՀՀ կառավարության Լրատվական վարչությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի` Հարություն Առաքելյանը «փորձ է անում շանտաժի ենթարկել եւ սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը …
կարդալ ավելին«Փոքր բիզնես ստեղծելու ամենահեշտ ճանապարհը՝ գնեք միջին բիզնես եւ զինվեք համբերությամբ…»Անհայտ հեղինակ Կիսահումորային այս աֆորիզմը տեղադրված էր ռուսական կայքերից մեկում։ Հեղինակն անհայտ էր, անհայտ էր նաեւ ազգությունը։ Սակայն, որտեղից էլ նա լինի, մի բան ակնհայտ է՝ հեղինակի հայրենի երկրում նույն վիճակն է, ինչ Հայաստանում։ Այսինքն՝ բոլոր պայմանները ստեղծված են բիզնեսմենին… սնանկացման տանելու համար։ Պարզապես ժամանակ …
կարդալ ավելինՉնայած այն հանգամանքին, որ ենթաօրենսդրական ակտով սահմանված է կարագի եւ սփրեդի տարբերությունների մակնշումը, սակայն երեւանյան վաճառքի կետերում շարունակում է խառնաշփոթ տիրել: Շատերն են, թերեւս, նկատել, որ մեծ խանութներում` սուպերմարկետներում, կարագի գինը 920-3000 դրամի է հասնում: Ընդ որում` այդ խանութները ժամանակ առ ժամանակ տարբեր ակցիաներ են կազմակերպում` այդ «կարագի» համար սահմանված ցածր գինը հաճախորդի աչքին արդարացնելու …
կարդալ ավելինՀաճախ կարելի է լսել, որ անշարժ գույքի գները երկրի տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից մեկն է։ Երբ տնտեսությունը վերելք է ապրում, աճում են նաեւ գները։ Իսկ տնտեսական անկումների եւ ճգնաժամերի ժամանակ անշարժ գույքի գները նվազում են, ընդ որում՝ երբեմն պարզապես գահավիժում են՝ տակնուվրա անելով հիպոթեքային շուկան։ Ասվածն ապացուցելու համար պետք չէ շատ հեռուն գնալ։ Երբ Հայաստանն …
կարդալ ավելինՄեր Սահմանադրության տեքստը շատ հատու է սկսվում: Առաջին հոդվածն առարկություն չհանդուրժելով` հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Քաղաքական մեկնաբաններին է վայել քննարկելը, թե այն որքանով է համապատասխանում իրականությանը: Գոնե այն հատվածով, թե մեր երկիրը որքանով է «ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական»: Բայց նույնիսկ նրանց չի հաջողվի այդ բնութագրերին ավելացնել «սոցիալական» եզրույթը: …
կարդալ ավելին«2012 թվականի բյուջեն որեւէ ամբիցիա չի պարունակում, քանի որ որեւէ խնդիր չի լուծում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով` նախագահը, վարչապետը եւ այլք իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ բան փոխել, օրինակ` հայտարարում են, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվելու է արդյունաբերության զարգացման ծրագիր` միտված արտահանմանը, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել էր Կոտայքի մարզի «Արեւակն» եւ «Լորի» ընկերություններ: Ադամանդի մշակմամբ զբաղվող 7 ընկերություններ այս տարվա առաջին կիսամյակում թողարկել են 2.46 մլրդ դրամի արտադրանք. 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում գրանցվել է 6.5 տոկոս անկում: Հունվար-հունիս ամիսներին արտահանվել է մոտ 2.9 մլրդ դրամի արտադրանք` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 9.4 տոկոս …
կարդալ ավելին«Kazbegi Coffee» ընկերության տնօրեն Վայա Բուրդուլին «The financial» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե հայ ներկրողները մոնոպոլացրել են վրացական շուկան, ուստի իրենք դադարեցրել են վրացական սուրճի փաթեթավորումը: Բուրդուլիի խոսքով` իր ընկերությունը սնանկացման եզրին է: Հիշեցնենք, որ «Kazbegi Coffee»-ի սեփականատերը Վրաստանում հայտնի «Kazbegi» գարեջրագործական ընկերությունն է: Բուրդուլիի կարծիքով` մեղավորը վրացական շուկայի օրենսդրությունն է, որը հակամրցակցային կանոններ …
կարդալ ավելինBerkshire Hathaway ներդրումային հիմնադրամի տնօրեն, միլիարդատեր Ուորեն Բաֆետը գնել է IBM-ի 10,7 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր: Այդ մասին CNBC հեռուստաալիքով հայտնել է հենց ինքը` Ուորեն Բաֆետը: Նա նշել է, որ գործընթացը սկսվել էր դեռեւս 2011թ. մարտից: Ըստ Lenta.ru-ի, ներկայումս Բաֆետին է պատկանում IBM ընկերության 64 միլիոն բաժնետոմս: Հարցազրույցի ժամանակ Բաֆետը փակագծերն ամբողջությամբ չի բացել եւ …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն խնդրին, որ պետությունը, խոսելով բիզնեսին աջակցելու, համագործակցության եւ փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ձեւավորման մասին, իրականում հակառակ քայլերն է կատարում։ Որպես ասվածի օրինակ` նշել էինք կառավարության կողմից առաջարկվող հարկային փաթեթը, որը գործարարների հետ չէր էլ քննարկվել։ Երեկ մամուլում հայտնվեց ասվածի հերթական անուղղակի ապացույցը։ Օրերս տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի …
կարդալ ավելինՕրեր առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը ուշագրավ հայտարարություններ էր արել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա), մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի եւ վերջինիս տիկնոջ մասին: Նախարար Ա. Մովսիսյանն անվավեր էր ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան (կնոջ խոսքով` նա այդ hանքավայրում կատարել է …
կարդալ ավելինՆախկին վարչապետի խոսքերով, հարկային փաթեթի մեջ հիմնական փոփոխությունները արվել են ՀԱԿ-ի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ելույթից հետո։ Մասնավորապես, պրոգրեսիվ եկամտահարկի սահմանումը, ըստ նրա, միանշանակ կատարվել է իր ելույթից հետո։ Նույնը կարելի է ասել նաեւ շքեղության հարկի, հանքարդյունաբերության եւ օղու ակցիզային հարկի մասին։ «Ինչ-որ առումով սա նշանակում է, որ ընդդիմությունը (մասնավորապես` ես) կառավարությանը թելադրում է …
կարդալ ավելինԵրեկ վերջապես գաղտնազերծվեց ՀՀ կառավարության` ԱԺ ներկայացրած հարկային փաթեթը։ ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այն ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Վերջինս լրագրողներին ասել է, որ կառավարությունն առաջին հերթին այդ փաթեթով եկամուտների վերաբաշխման խնդիր է լուծում` խոշոր բիզնեսից ավելի շատ հարկեր պետք է գանձվեն: «Հարկման արդարության սկզբունքները մենք պահպանում ենք, որը նշանակում է` …
կարդալ ավելին«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ երեկ նշել է, Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթսի» ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է: Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաեւ` դեռեւս 2007թ. ՀՀ մարդկային ռեսուրսը գնահատելու եւ, …
կարդալ ավելինՕրեր առաջ կին գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնցից մեկը, մասնավորապես, վերաբերում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Գործարար կնոջ խոսքով` իրեն պատկանող «Սիփան 1» ընկերությունից Սյունիքի մարզպետը գողացել է 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ: «Քանի որ «Սիփան 1» ընկերությունից պակասում էին բազմաթիվ սարքավորումներ, 2009թ. դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, …
կարդալ ավելին«Համաշխարհային տնտեսությունը մտել է ֆինանսական անկայունության եւ անորոշության վտանգավոր փուլ»,- երեկ նման հայտարարություն է արել Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը` Պեկունում անցկացվող Միջազգային ֆինանսական ֆորումում իր ելույթի ժամանակ: Լագարդը զգուշացրել է, որ ասիական երկրները եւս պաշտպանված չեն այն խնդիրներից, որոնց հետ այժմ առնչվում են եվրագոտու երկրները:
կարդալ ավելինՕտարերկրյա պետություններից ստացվող ֆինանսական աջակցության կրճատման արդյունքում ՀՀ բյուջեի ծախսային մասը 57 մլրդ դրամով կկրճատվեր, եթե այլ աղբյուրներ չգտնվեին: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ըստ որի` 2012 թ. բյուջեով նախատեսվող 4.2% ՀՆԱ աճը կապահովվի ՀՆԱ կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ, որոնց արդյունքում շինարարության չափաբաժինը 10%-ով նվազել է …
կարդալ ավելին