Ըստ Ազգային վիճակագրության ծառայության վերջին հրապարակման, ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների համաձայն, 2011 թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է ժամանել 551,635 զբոսաշրջիկ` 2010 թ. նույն ժամանակաշրջանի 487,902 զբոսաշրջիկների դիմաց, կամ աճի տեմպը կազմել է 113.1%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 546,167 մարդ, կամ 2010 թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 115.1%: