Վատ ենք ապրելու

05/11/2011

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը երեկ հայտարարել է, թե «մենք մյուս տարի ապրելու ենք ավելի վատ, քան այս տարի»: Նրա խոսքով` վատ են ապրելու ոչ միայն սովորական քաղաքացիները, այլեւ պետական պաշտոնյաները։ «Իսկ եթե պետական պաշտոնյան վատ ապրի, նրանից չես կարող պահանջել, որ լավ աշխատի»,- ասել է նա: Բ. Ասատրյանի խոսքով, Հայաստանի զարգացումն արգելակում են մի խումբ մարդիկ, որոնք յուրացրել են իշխանությունը: «Իզուր չէ, որ մենք (այսինքն` ՀԱԿ-ը) խոսում ենք ԱԺ-ում 70 գործարար պատգամավորների առկայության մասին: Նրանք խեղդում են տնտեսությունը»,- հայտարարել է ՀԱԿ անդամը: