Դրական քայլ է

29/10/2011

ՀՀ Պետեկամուտների կոմիտեի մտադրությունը` կրճատել մասնավորեցման ենթակա պետական օբյեկտների ցանկը, դրական քայլ է: Այս մասին երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը: «Ինձ դա ուրախացնում է նաեւ որպես ԱԺ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ: Գիտահետազոտական ինստիտուտները, մասնավորապես նրանք, որոնք զբաղված են պաշտպանության ոլորտի պատվերներով, ոչ մի դեպքում չպետք է տրվեն մասնավոր կառավարման»,- ասել է Հ. Կարապետյանը: Նրա խոսքով` ուշադրության են արժանի նաեւ մասնավորեցման մեխանիզմները, մասնավորապես, աճուրդների անցկացումը եւ դրանց արդյունքները: «Պետական օբյեկտները չպետք է իրացվեն արհեստականորեն նվազեցված կամ ուռճացված գներով»,- նշել է Հրայր Կարապետյանը: