Վերսկսել է

29/10/2011

Երեկ Հայաստանի Ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ միացել էներգահամակարգին: Այս մասին ասված է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Ատոմակայանը վերալիցքավորման եւ պրոֆիլակտիկ վերանորոգման նպատակով դադարեցրել էր իր գործունեությունը սեպտեմբերի 11-ին: