Տնտեսություն

Ո՞ւմ համար են աշխատում բանկերը կամ հայկական բանկերի պերճանքն ու թշվառությունը

13.09.2011

Օրեր առաջ ՀՀ բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը ամփոփել էր Հայաստանի բանկային համակարգի՝ այս տարվա առաջին կիսամյակը եւ նշել, որ հետճգնաժամային շրջանի համար արձանագրվել են աննախադեպ բարձր ցուցանիշներ եւ աճի լավ արդյունքներ։ Մասնավորապես, ըստ Ա. Օսիպյանի, այս տարվա առաջին կիսամյակում բանկային համակարգի ակտիվներն աճել են 12,5%-ով եւ կազմել 1 տրլն 763,3 մլրդ դրամ։ Վարկային ներդրումներն …

կարդալ ավելին

Դոլարն աճում է

13.09.2011

Անցած շաբաթ «ՆԱՍԴԱՔ Օ Էմ Էքս Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջինկշռված փոխարժեքն աճել է 1,35%-ով եւ հասել 1 դոլարի դիմաց 375 դրամ մակարդակի։ Շաբաթվա առք ու վաճառքի ծավալը կազմել է 5,77 մլն դոլար, որը 39,93%-ով փոքր է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը աճել է 1,5%-ով եւ շաբաթ` սեպտեմբերի 10-ին, կազմել 377,1 դրամ: …

կարդալ ավելին

Այսօր կհրապարակի

13.09.2011

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա նիստում պետք է տեղեկացնի «ԱրմենՏել» ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքի մասին: Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը վարչական բողոք է ներկայացրել Հանձնաժողով, ըստ որի` «ԱրմենՏելն» իր վարքագծով խոչընդոտում է «Յուքոմի» հեռախոսային ծառայությունների ընդլայնմանը: Նման նախադեպ` այս պաշտոնը զբաղեցնողների հրաժարականի դեպք, նորանկախ Հայաստանի իշխանական համակարգում երբեւէ չէր արձանագրվել: Ուրբաթ …

կարդալ ավելին

Երկարաժամկետ ցածր գնաճ

10.09.2011

«Հայաստանում այսօր ունենք երկարաժամկետ ցածր գնաճ»: Այդ մասին երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Կարելի է գնաճի նկատմամբ ունենալ տարբեր գնահատականներ, ասենք` ցածր գնաճ համարել մինչեւ 1%-ը, սակայն այդ չափանիշը կիրառելու դեպքում մենք աշխարհում ցածր գնաճ ունեցող երկիր չենք ունենա»,- ասել է նախարարը։ Համադրելով Հայաստանի` տարբեր տարիներին ունեցած գնաճային ցուցանիշները` …

կարդալ ավելին

Դոլարը թանկանում է

10.09.2011

ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ հատել է 375 դրամի սահմանը։ Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ: Կանխիկ փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինը երեկ հասել էր 376-377-ի։ Նշենք, որ հունիսի 15-ից հետո սա ամենաբարձր փոխարժեքն …

կարդալ ավելին

(ԱՆ)մրցունակության կենտրոն

08.09.2011

Բոլորովին վերջերս ինչ-որ առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր՝ թե մեր երկրի բիզնես միջավայրը բարելավվում է։ Որպես ասվածի ապացույց՝ Տ. Սարգսյանը հիշեցրել էր e-register կայքի մասին, որի միջոցով հնարավոր է 15 րոպեում ընկերություն գրանցել։ Պարզվում է, սակայն, որ մեր երկրի գործարարները առանձնապես ոգեւորված չեն ոչ այդ նորարարությամբ, ոչ էլ հայրենի կառավարության մյուս բարեփոխումներով։ Այդ մասին …

կարդալ ավելին

Եվս մեկ համահայկական

08.09.2011

Երեկ Երեւանում տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը, որին ներկա են եղել նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի, այնպես էլ` Հայաստան – Սփյուռք համագործակցության խորացման առումով: Բանկը առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետական-մասնավոր համագործակցության …

կարդալ ավելին

Պարզաբանումներ է ներկայացրել

08.09.2011

Նախօրեին շաքարավազի գների թանկացման վերաբերյալ «Ալեքս Գրիգ» ընկերությունը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին պարզաբանումներ է ներկայացրել: Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ից շաքարավազի գինը բարձրացել էր մոտ 27 %-ով. 360 դրամի փոխարեն այսօր այն վաճառվում է 460-470 դրամով: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ ընկերությունը պետք է պարզաբանի. թե ի՞նչ գնով …

կարդալ ավելին

Անկախության միֆերը

08.09.2011

Հոբելյանները, որոշակի իմաստով, անցածը ի մի բերելու առիթ են: Արժեր, որ հայ մշակութաբաններն ու ազգագրագետները վերլուծեին բոլոր այն միֆերն ու լեգենդները, որ մենք հյուսել ենք անկախության քսան տարում: Դրանց գիտական վերլուծությունը մեր ազգային ինքնագիտակցությունը բոլորովին այլ մակարդակի կբարձրացներ: Մենք մեզ ավելի լավ կճանաչեինք: Զարգացման ավելի հստակ ու, որ ամենակարեւորն է, իրագործելի ծրագրեր կկազմեինք: Բայց ազգիս …

կարդալ ավելին

Մի հանդիպման պատմություն

03.09.2011

Տեւական դադարից հետո «Wikileaks»-ը սկանդալային գաղտնազերծումների նոր տարափ սկսեց։ Այդ թվում՝ կայքում տեղադրված գաղտնի նամակագրության մի մեծ չափաբաժին վերաբերում է հենց Հայաստանին։ Առաջին «փուլը» եղավ օգոստոսի 24-ին. կայքում տեղադրվեցին հազարավոր, եւ, կոնկրետ Հայաստանին վերաբերող, մի քանի տասնյակ գաղտնի նամակներ՝ ուղարկված ԱՄՆ դիվանագետների կողմից։ Հետո «Wikileaks»-ը հայտարարեց, որ շուրջ 150 հազար փաստաթղթեր համացանցում հայտնվել են առանց …

կարդալ ավելին

Գնաճը թուլացե՞լ է

01.09.2011

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2011թ. հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ինդեքսը։ Այդ փաստաթղթի համաձայն, 2011թ. օգոստոսին 12-ամսյա գնաճը (նախորդ տարվա օգոստոսի համեմատ) կազմել է 4.8%։ Այդ թվում` պարենային ապրանքների գնաճն ավելի բարձր է եղել՝ 7.5%։ Հիշեցնենք, որ հուլիսի տվյալներով` 12-ամսյա գնաճի ցուցանիշը 6% էր, իսկ այս տարվա մարտին գերազանցում էր 11%-ը։ Փաստորեն, եթե հավատանք …

կարդալ ավելին

Երեւանից Վենետիկ մեկ «դրայվ է»

01.09.2011

Երեւանում գործող կրպակների ամբողջ թափով ապամոնտաժմանը զուգահեռ` Հրազդանի կիրճում ավարտին էին հասցվում լուսանկարում պատկերված շքեղ ռեստորանային համալիրի կառուցապատման աշխատանքները: «Վենեցիա» անունով ռեստորանային համալիրը պատկանում է… Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դժվար չէ պատկերացնել, թե որքան «դրայվ» եւ «քյաշ» է պահանջվել այս շինության կառուցման համար: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, այս ռեստորանը հավակնում է դառնալ Երեւանի էլիտար եւ …

կարդալ ավելին

Ինչպես ավելացնել 15.4 միլիոն դոլար

01.09.2011

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածում երկրի արտահանման ծավալները կազմել են 1մլրդ 187 միլիոն դոլար։ Արտահանման տեսանկյունից Վրաստանի ամենախոշոր գործընկերը Ադրբեջանն է. Ադրբեջան արտահանման ծավալները կազմում են 188,7 միլիոն դոլար, ինչը Վրաստանից արտահանման ընդհանուր ծավալի 15,9%-ն է։ Երկրորդ տեղում Ղազախստանն է` 11,4%, որին հետեւում է Թուրքիան` 11,1%։ Հայաստանն այդ ցանկում 4-րդն է` …

կարդալ ավելին

Նախագահի ասածը մեզ համար… օրե՞նք է

01.09.2011

Գնաճի դեմը վերջապես առանք։ Համենայնդեպս, այդ մասին է վկայում պաշտոնական վիճակագրությունը։ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) երեկ հրապարակել է 2011թ. հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ինդեքսը՝ փաստելով, որ օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 4.8%։ Սա նշանակում է, որ նախորդ տարվա օգոստոսի համեմատ սպառողական գներն այս տարվա օգոստոսին աճել են ընդամենը 4.8%-ով։ Սա էլ իր հերթին նշանակում է, …

կարդալ ավելին

Էս ոնց ենք բարելավե՜լ

01.09.2011

2011 թ.-ին նախատեսվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 4,6 տոկոսանոց աճ: Այս մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքի ժամանակ, ներկայացնելով ՀՀ տնտեսության ներկա վիճակը, կառավարության առաջիկա ծրագրերն ու նախատեսվող միջոցառումները: Խոսելով կառավարության առաջնահերթ ծրագրերի մասին` վարչապետը նշել է, որ դրանց թվում է բիզնես …

կարդալ ավելին

Չափի նոր միավոր

01.09.2011

Օլիգարխների թեման նորից մոդայիկ է դարձել: Ազդեցիկ մեծահարուստներին հիմա բոլորն են քննադատում: Թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Թե՛ իշխանամետ (պատասխանատու), թե՛ ոչ իշխանամետ (այսինքն ոչ այնքան պատասխանատու) մամուլը: Ընդդիմությունն իր գործն ավելի հստակ է անում: Հրապարակել է ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողների ունեցվածքի ցուցակը: Հիմա բոլորը քննարկում են. նման խոշոր սեփականատերերի առկայությունը խորհրդարանում սահմանադրակա՞ն է, թե՞ հակասահմանադրական: …

կարդալ ավելին

«LiveJournal»-ի մի մասը վաճառքի է հանվել

01.09.2011

Գործարարներ Ալիշեր Ուսմանովը եւ Ալեքսանդր Մամութը բանակցություններ են վարում SUP ընկերության իրենց բաժնեմասի վաճառքի շուրջ, որը ղեկավարում է «LiveJournal»-ի բլոգների ծառայությունը, «Championat.com», «Quto.ru» եւ «Redigo.ru» կայքերը, «+SOL» գովազդային գործակալությունը եւ «Gazeta.ru» ինտերնետային հրատարակչությունը: SUP-ի գնման մեջ հետաքրքրված է, մասնավորապես, «Yahoo» ինտերնետային գիգանտը: «Կոմերսանտի» փոխանցմամբ` ներկայումս SUP-ի ղեկավարները բանակցում են երեք խոշոր ընկերությունների հետ, որոնք կարող …

կարդալ ավելին

Անհետացել է 9 միլիոն ձու

25.08.2011

«Հայաստանը ամսական մոտ 1 մլն հատ ձու է ներկրում Ուկրաինայից, որ թռչնաբուծարաններից մեկը տրամադրում է Պաշտպանության նախարարությանը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը` ավելացնելով, թե վերջերս 350 հազար ձու հետ է ուղարկվել մատակարար երկիր` ձվի մեջ անթույլատրելի նյութերի առկայության պատճառով: Երեկ ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը հերքել …

կարդալ ավելին

Ինչպես աշխատել վնասով եւ հարստանալ

25.08.2011

Խոշոր հարկատուների ցանկը, որը ամեն եռամսյակ հրապարակվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի կողմից, բավականին պոպուլյար է դարձել ՀՀ այն քաղաքացիների շրջանում, ովքեր քիչ թե շատ հետաքրքրվում են մեր երկրի տնտեսությամբ։ Մասնավորապես, տնտեսագետները, լրագրողները, չինովնիկները, հենց իրենք՝ խոշոր հարկատուները, կարելի է ասել` անհամբերությամբ են սպասում ցանկի հերթական հրապարակմանը՝ կանխագուշակելով, թե որ ընկերությունը ցանկում որ տեղում կհայտնվի։ Եթե …

կարդալ ավելին

Չգնահատված Հայաստան

25.08.2011

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում հայտնվել է «Աշխարհի ամենաթերագնահատված ուղղությունները» ցուցակում: Ինչպես գրում է «Wise-Travel»-ը, շատ քիչ թվով ճանապարհորդներ են մտածում Կովկաս` ներառյալ Հայաստան եւ Վրաստան այցելելու մասին, որոնք հարուստ են հոյակապ լեռնային բնանկարներով եւ հազարամյա քաղաքակրթության ճարտարապետական մնացորդներով: «Երկու երկրներն էլ հազարամյա պատմության ընթացքում փորձել են ինչ-որ կերպ պահպանել եզակի «ոգին», չնայած, որ տարածքները տարբեր ժամանակներում …

կարդալ ավելին