Չգնահատված Հայաստան

25/08/2011

Հայաստանը զբոսաշրջության ոլորտում հայտնվել է «Աշխարհի ամենաթերագնահատված ուղղությունները» ցուցակում: Ինչպես գրում է «Wise-Travel»-ը, շատ քիչ թվով ճանապարհորդներ են մտածում Կովկաս` ներառյալ Հայաստան եւ Վրաստան այցելելու մասին, որոնք հարուստ են հոյակապ լեռնային բնանկարներով եւ հազարամյա քաղաքակրթության ճարտարապետական մնացորդներով: «Երկու երկրներն էլ հազարամյա պատմության ընթացքում փորձել են ինչ-որ կերպ պահպանել եզակի «ոգին», չնայած, որ տարածքները տարբեր ժամանակներում նվաճվել են հռոմեացիների, մոնղոլների, պարսիկների եւ թուրքերի կողմից: Հայաստանի եւ Վրաստանի ժողովուրդներն անուն են ձեռք բերել իրենց ջերմությամբ եւ հյուրընկալությամբ: Չնայած բազմաթիվ պատմական եւ քաղաքական լարվածություններին, որոնք շարունակում են տիրել տարածաշրջանում, արտասահմանցիները գրեթե միշտ այստեղ իրենց ապահով են զգալու»,- գրում է գործակալությունը: Այս ցուցակում ընդգրկվել են նաեւ Ուզբեկստանը, Թայվանը, Թունիսն ու Ֆիլիպինները: