Դոլարը թանկանում է

10/09/2011

ԱՄՆ դոլարի փոխարժեքը երեկ հատել է 375 դրամի սահմանը։ Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 375 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 375 դրամ: Կանխիկ փոխանակման կետերում դոլարի վաճառքի գինը երեկ հասել էր 376-377-ի։ Նշենք, որ հունիսի 15-ից հետո սա ամենաբարձր փոխարժեքն է (այն ժամանակ փոխարժեքը 376 դրամ էր)։ Այնուհետեւ դրամն սկսեց արժեւորվել։ Օգոստոսի 30-ին դոլարի գինը հասավ 365 դրամի, որից հետո սկսեց աստիճանաբար բարձրանալ։