Տնտեսական վերլուծության «////////////////////////////» կենտրոնի զեկույցի համաձայն, եվրոպական 29 երկրների վարկանիշում Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով զբաղեցնում է վերջին տեղը: Մեկնակետ է ընտրվել այն ցուցանիշը, որից ցածր վարձատրությունն օրենքով արգելվում է: Հայաստանում ամսական նվազագույն աշխատավարձը 86,8 դոլար է: Վերջից հաջորդ տեղերում են Մոլդովան` 95,4 դոլար, Ադրբեջանը` 108,1 դոլար: Ռուսաստանը 165 դոլարով 23-րդ տեղում է: Առաջատարը Լյուքսեմբուրգն է, որտեղ նվազագույն աշխատավարձը 2513 դոլար է: Առաջին եռյակում են նաեւ Իռլանդիան` 2090 դոլար, եւ Բելգիան` 2064 դոլար: