Եվրոպայում ամենաշատ միլիոնատերերը բնակվում են Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է RFI-ն: Նման եզրակացություն է հրապարակել շվեյցարական Credit Suisse բանկն իր ամենամյա ուսումնասիրությունում: Զեկույցի համաձայն` Ֆրանսիայում հաշվվում է 2.6 մլն միլիոնատեր (դոլարային), մեծ Բրիտանիայում`1.6 մլն, իսկ Շվեյցարիայում` 622 հազ.: Շվեյցարական բանկը նշում է, որ ֆրանսիական միջին ընտանիքի ֆինանսական միջոցները եւ անշարժ գույքը կազմում է մոտ 90.000 դոլար: Բանկը նշում է, որ, այնուամենայնիվ, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան առաջատար են այն միլիոնատերերի քանակով, որոնց կարողությունը կազմում է ավելի քան 100 մլն դոլար: Անցած տարվա ընթացքում համաշխարհային հարստության ծավալը մեծացել է 18.4 տոկոսով` Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Չիլիի եւ Սինգապուրի բուռն զարգացման հաշվին: