Փոխարժեք

22/10/2011

Երեկ` հոկտեմբերի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 378 դրամ։ Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 2.05 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում ամերիկյան արժույթի գինը գրեթե փոփոխություն չի կրել. առքն իրականացվում է 376-376.5 դրամով, վաճառքը՝ 378.5-379 դրամով: Ի դեպ, ըստ Կենտրոնական բանկի կողմից երեկ հրապարակված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության` 2011 թ. երրորդ եռամսյակում դոլարայնացման մակարդակը Հայաստանում նվազել է 0.7 տոկոսով, իսկ 12-ամսյա կտրվածքով` 0.5 տոկոսով: Մասնավորապես` արձանագրվել է դրամային ավանդների առաջանցիկ աճ արտարժութային ավանդների համեմատությամբ` համապատասխանաբար` 41.1% եւ 23.7%: Երրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է նույնիսկ արտարժութային ավանդների 2.7% նվազում (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Պահպանվել է նախորդ ամիսներին գրանցված դրամով վարկավորման աճը` 12-ամսյա կտրվածքով` 24%, որը, սակայն, դեռեւս զիջում է արտարժութային վարկավորման 40% աճին: Ընդհանուր վարկավորման աճը դանդաղել է. 12-ամսյա աճը կազմել է 33.9%, մինչդեռ նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմել է 37%: