Տնտեսություն

Տնտեսական աճի «որակը»

15.06.2011

Մի հին, բայց միեւնույն ժամանակ` շատ արդիական անեկդոտ կա։ Հայրը դպրոցից տուն վերադարձած երեխային հարցնում է՝ այսօր մաթեմատիկայից ի՞նչ ես ստացել։ «Երկուս»,- վախվորած պատասխանում է տղան։ «Լավ չի… բա հայոց լեզվի՞ց»։ Էլի երկուս։ Աշխարհագրությունի՞ց՝ երկուս, ֆիզիկայի՞ց` երկուս եւ այսպես շարունակ։ Զայրացած հայրը հարցնում է՝ լավ, գոնե մի առարկա չկա՞, որ դրական գնահատական ստացած լինես։ «Կա,- …

կարդալ ավելին

«Սրտացավությունը» երեւաց

15.06.2011

Գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով՝ այս ոլորտին արտոնյալ վարկեր տրամադրելու ծրագրի առաջին փուլն արդեն ավարտվել է: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նախօրեին լրագրողներին ասել է, որ ընդհանուր առմամբ, առեւտրային բանկերի կողմից 12 հազար գյուղացիական տնտեսությունների տրամադրվել է 7,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ: Վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ: ԿԲ նախագահը նշել է, որ ծրագիրը …

կարդալ ավելին

Սելի փոխարեն ճռացողները

13.06.2011

Ասում են՝ հայերը սիրում են լացել։ Մանավանդ հիմա։ Խոսքը վերաբերում է ոչ թե ազգովի լաց լինելուն, այլ, այսպես ասած, կենցաղային լացին։ Օրինակ՝ եթե հարցում արվի ՀՀ բնակչության շրջանում, եւ այդ հարցումը բաղկացած լինի ընդամենը մեկ հարցից՝ գործերդ ո՞նց են, ապա պատասխանների մեծամասնությունը կնմանվի իսկական ողբերգական պիեսի։ Սակայն, եթե կենցաղային բնույթի լացն ինչ-որ տեղ հասկանալի է, …

կարդալ ավելին

Ապառիկ ընտրակաշառք

11.06.2011

Նախորդ տարվա՝ գյուղատնտեսության խայտառակ անկումը մեր իշխանություններին անհարմար դրության մեջ դրեց։ Իհարկե՝ նրանք փորձեցին դա բացատրել հիմնականում բնակլիմայական պայմաններով, սակայն առանձնապես չանհանգստացան։ Կարելի է ասել, որ «մանթրաժ» ընկան միայն այն պատճառով, որ տնտեսական աճի ցուցանիշը փչացավ։ Եթե գյուղատնտեսությունը անկում չապրեր, ՀՆԱ աճը 2.6%-ից շատ ավելի բարձր կլիներ։ Իսկ ցուցանիշը փչացնելուց բացի, մյուս բացասական հետեւանքների մասին, …

կարդալ ավելին

Տնտեսելու են

11.06.2011

Նախօրեի երեկոյան Հունաստանի կառավարությունը միաձայն հավանության է արժանացրել 2011-15 թվականներին մոտ 28.5 միլիարդ եվրոյի չափով տնտեսումներ կատարելու ծրագիրը եւ այն օրենսդրական նախաձեռնության տեսքով ուղարկել է խորհրդարան` քննարկման:

կարդալ ավելին

Ինչո՞ւ են թանկացնում գազը

09.06.2011

Կթանկացնի՞ «Գազպրոմը» Հայաստանին մատակարարվող գազի գինը, եւ եթե այո` ապա որքա՞ն է այն կազմելու ներկայիս 180 դոլարի փոխարեն (1000խմ-ի դիմաց)։ Այս հարցին դեռ հստակ պատասխանել հնարավոր չէ։ Ինչպես օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տեղեկացրել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղարը, գազի գնի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիր դեռ կնքված չէ, եւ ներկայումս այդ հարցով բանակցություններ են ընթանում։ Սակայն, որ …

կարդալ ավելին

«Արդյունավետ մենեջմենթի» պտուղները

09.06.2011

Անկախություն ձեռք բերելուց եւ շուկայական հարաբերություններին անցնելուց հետո Հայաստան մատակարարվող գազի գինը միշտ եղել է ուշադրության կենտրոնում։ Ընդ որում, սա եղել է այն հարցը, որը ավելի շատ քննարկվել է քաղաքական տեսանկյունից, քան՝ տնտեսական։ Այսօր գազի գնի թեման նորից ակտուալ է դարձել։ Ռուսաստանը ներկայումս Հայաստանին գազ է վաճառում` 1000խմ-ն 180 դոլարով։ Սակայն ցանկանում է թանկացնել գինը։ …

կարդալ ավելին

Երկու լուրի արանքում

09.06.2011

Օրվա տնտեսական լրատվությունից դժվար է ընտրել հիմնական լուրը: Որովհետեւ երկու հիմնական հավակնորդ կա: Մի կողմում Համաշխարհային բանկն է: Մյուսում` ՀՀ Տնտեսական միցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Համաշխարհային բանկը «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ» անունով զեկույց է հրապարակել: Իսկ մեր տնտեսական մրցակցության հանձնաժողովը` իր տիտանական աշխատանքի մի բեկորը: Երկու հարգարժան հիմնարկների հրապարակումները քրտնաջան աշխատանքի արդյունք են: ՀԲ-ն իր ուսումնասիրությունների …

կարդալ ավելին

GREAT VALLEY ընկերությունը անտոկոս վարկեր կհատկացնի հայ խաղողագործներին

09.06.2011

Հայկական կոնյակ արտադրող առաջատար ընկերություններից մեկը` Great Valley-ն, շուտով կհայտարարի հայ գյուղացիական տնտեսություններին ներկա տարվա բերքի համար անտոկոս վարկեր հատկացնելու մասին, որի նպատակն է հայրենական խաղողագործության զարգացումը: Վարկային միջոցները հիմնականում պետք է ուղղվեն պարարտանյութերի, դիզվառելիքի ձեռքբերմանը, գյուղտեխնիկայի եւ փոխադրամիջոցների վերանորոգմանն ու վարձակալությանը: Great Valley-ի ղեկավարությունը հայտարարում է, որ մինչ մայիսի վերջը վճարել է 2010 թ. …

կարդալ ավելին

Եվս 400 միլիոն

06.06.2011

Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ Հայաստանը «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամից կարող է 400 մլն դոլար ստանալ: Ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության, նախօրեին «ԵվրԱզԷսի» հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի նիստից հետո Կուդրինն ասել է, որ այդ հարցի քննարկումը նախատեսված է հիմնադրամի հաջորդ նիստին, որը կանցկացվի առաջիկա ամիսներին: Ըստ ՌԴ ֆինանսների նախարարի, վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի տնտեսության …

կարդալ ավելին

Լավատեսությունը լավ բան է

06.06.2011

Panorama.am-ի հետ զրույցում գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ վերջին ամիսներին գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունքները շուտով նկատելի կլինեն: «Պետության քայլերը դրական եմ համարում: Իհարկե, դրանք բավարար չեն, սակայն ձեռնարկված միջոցառումները միանշանակ իրենց դրական արդյունքը կունենան»,- ասել է Գ.Պետրոսյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի աջակցությանը, նա հատկապես կարեւորել է պետության կողմից ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական …

կարդալ ավելին

Դրամին չեն վստահում

06.06.2011

Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թթ.» հետազոտության մեջ։ ՀՀ առեւտրային բանկերը, ըստ այդ հրապարակման, 2010 թվականի ընթացքում արձանագրել են դրամի նկատմամբ վստահության պակաս: «Չնայած այն հանգամանքին, որ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը ընդհանուր առմամբ նվազման միտում է ունեցել, այնուամենայնիվ բնակչության վստահությունը դրամի նկատմամբ շարունակել է ցածր մնալ: Դրա …

կարդալ ավելին

Հերթական վարկին սպասելիս

06.06.2011

«ԵվրԱզԵս»-ի Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նախօրեին Կիեւում հայտարարել է, որ հնարավոր է Հայաստանը 400 մլն դոլար վարկ ստանա «ԵվրԱզԵս»-ի Հակաճգնաժամային ֆոնդից։ Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի առաջիկա ամիսների ընթացքում` Հակաճգնաժամային ֆոնդի խորհրդի հաջորդ նիստում: ՌԴ ֆինանսների նախարարը լրագրողներին հայտնել է, որ վարկը կուղղվի հայկական տնտեսության մի շարք ճյուղերի վերակառուցմանը, եւ նշել, որ …

կարդալ ավելին

Բանկային մանիպուլյացիաների գաղտնիքը

06.06.2011

Պարզվում է՝ Հայաստանի բանկային համակարգն այնքան է զարգացել, մրցակցությունն այնպես է թեժացել, որ առեւտրային բանկերն իրար մեջ իսկական գնային պատերազմ են սկսել՝ մեկը մյուսի ետեւից իջեցնելով տոկոսադրույքը։ Նրանք դա անում են վարկառուներ ներգրավելու համար։ Սա ոչ թե մեր կարծիքն է, այլ այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2011-13 թթ.» …

կարդալ ավելին

Ոսկին թանկացել է

06.06.2011

Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 06.06.2011-12.06.2011թթ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով` ՈՍԿԻ` գնման գին` 17125.2 (+127.31), բացթողնման գին` 18614.35 (+138.38), ԱՐԾԱԹ` գնման գին` 415.05 (+7.56), բացթողնման գին` 451.14 (+8.22), ՊԼԱՏԻՆ` գնման …

կարդալ ավելին

Աշխատավարձերի պարտք

04.06.2011

Վանաձորի «Քիմպրոմ» (նախկինում՝ «Պրոմեթեյ») քիմիական գործարանը շարունակում է աշխատավարձերի պարտքով աշխատել: Վանաձորցիների փոխանցմամբ՝ ընկերությունը չի վճարել վերջին 5 ամսվա աշխատավարձերը: Այս առնչությամբ ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը մեզ հետ հեռախոսազրույցներում միշտ նույն պատասխանն է տվել, թե իբր իրենք ամեն բան անում են աշխատավարձերը ճիշտ ժամանակին վճարելու համար: Իսկ աշխատակիցներն այնքան են հարմարվել իրենց կարգավիճակին, որ …

կարդալ ավելին

Սերս փոքր թող մնա

04.06.2011

Շուկայական հարաբերություններում սերը (մանավանդ՝ երկրի նկատմամբ) արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ քայլերով, ու նաեւ՝ կանխիկ փողով կամ ապրանքով։ Եթե արտաքին աշխարհի սերը Հայաստանի նկատմամբ պայմանականորեն չափենք մարդասիրական օգնության ծավալներով, ապա մեր ամենամեծ սիրահարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այս տարվա 4 ամիսների ընթացքում ԱՄՆ-ից մարդասիրական օգնության կարգով ՀՀ են ներմուծվել 8.5 միլիոն դոլարի ապրանքներ, որը …

կարդալ ավելին

Անլուրջ փա՞յ

04.06.2011

Որոշ տեղեկությունների համաձայն` «Նաիրիտ» գործարանի արտադրած կաուչուկի յուրաքանչյուր տոննայի վաճառքից 100 դոլարը բաժին է հասնում ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա.Մովսիսյանը հերքել է այդ լուրը: «Ես ոչ մի բանի մեջ չկամ, «Նաիրիտի» կաուչուկի մեջ նույնպես: Լուրջ հարցեր ունե՞ք, լուրջ հարցեր տվեք»,- ասել է նախարարը: Հիշեցնենք նաեւ, որ «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի …

կարդալ ավելին

Ի՞նչ տարբերություն

04.06.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը երեկ նշանակվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրենի պաշտոնում: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր սփյուռքահայ Բեկոր Փափազյանը, ով հունիսի 15-ից կլքի պաշտոնը` սեփական դիմումի համաձայն: Հիշեցնենք նաեւ, որ վերջինիս ամսական աշխատավարձը կազմում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլար: Մեր տեղեկություններով, սակայն, …

կարդալ ավելին

Հրապարակեք ամբողջ ցուցակը

04.06.2011

Վերահսկիչ պալատը վերջերս կատարած ուսումնասիրությամբ պարզել էր, որ պետական գերատեսչություններում, մասնավորապես՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 2006-2007թթ. մեծ գումարների անարդյունավետ ծախսեր են կատարվել։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հանձնարարական էր տվել ներկայիս նախարարին, որպեսզի ծառայողական քննություն իրականացվի: Կառավարության հինգշաբթի օրվա նիստում ներկայիս նախարարը՝ Արթուր Գրիգորյանը, ներկայացրել էր այդ քննության արդյունքները, որոնց համաձայն` կասկածի տակ է առնվել …

կարդալ ավելին