Որոշ տեղեկությունների համաձայն` «Նաիրիտ» գործարանի արտադրած կաուչուկի յուրաքանչյուր տոննայի վաճառքից 100 դոլարը բաժին է հասնում ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին: Մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա.Մովսիսյանը հերքել է այդ լուրը: «Ես ոչ մի բանի մեջ չկամ, «Նաիրիտի» կաուչուկի մեջ նույնպես: Լուրջ հարցեր ունե՞ք, լուրջ հարցեր տվեք»,- ասել է նախարարը: Հիշեցնենք նաեւ, որ «Նաիրիտ գործարանի» բաժնետոմսերի 90 տոկոսը 2006թ. վաճառվեց «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթեդ» ընկերությանը, 10 տոկոսը տնօրինում է պետությունը` ի դեմս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Ի դեպ, նախօրեին Ա.Մովսիսյանը հայտարարել էր, թե «Նաիրիտն» ունի մոտ 130 մլն դոլարի պարտք, եւ գործարանի համար փնտրվում է նոր ներդրող: