Վանաձորի «Քիմպրոմ» (նախկինում՝ «Պրոմեթեյ») քիմիական գործարանը շարունակում է աշխատավարձերի պարտքով աշխատել: Վանաձորցիների փոխանցմամբ՝ ընկերությունը չի վճարել վերջին 5 ամսվա աշխատավարձերը: Այս առնչությամբ ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը մեզ հետ հեռախոսազրույցներում միշտ նույն պատասխանն է տվել, թե իբր իրենք ամեն բան անում են աշխատավարձերը ճիշտ ժամանակին վճարելու համար: Իսկ աշխատակիցներն այնքան են հարմարվել իրենց կարգավիճակին, որ այլեւս դադարել են բողոքել՝ ասելով. «Մենք 6 ամիսը մեկ ենք աշխատավարձ ստանում, դե այսինքն՝ տարին 2 անգամ: Հիմա վախտը չի»: