Տնտեսություն

Արտահանման աճի գաղտնիքը

03.05.2011

Տնտեսական ոլորտի մեր պատասխանատուները վերջերս սկսել են մեծ գոհունակությամբ խոսել Հայաստանի արտաքին առեւտրի ցուցանիշների մասին` նշելով, որ արտահանումը առաջանցիկ աճ է արձանագրում ներմուծման նկատմամբ։ Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում արտահանումն աճել է 25.2%-ով, ներմուծումը` 6.4%-ով։ Նախնական ցուցանիշները հրապարակելու ժամանակ (10 օր առաջ) մենք ենթադրել էինք, որ արտահանման աճը պայմանավորված …

կարդալ ավելին

Շուտով կստորագրեն

29.04.2011

Առաջիկա օրերին Հայաստան մատակարարվող գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիր է ստորագրվելու: Այս մասին tert.am-ին տեղեկացրել են «Գազպրոմի» մամուլի ծառայությունում: Կողմերը արդեն գրեթե ավարտել են գործող պայմանագրի լրացումը, որով եւ ամրագրվելու է Հայաստան առաքվող գազի նոր գինը: «Գազպրոմէքսպորտի» եւ «ՀայՌուսգազարդի» միջեւ 2008թ. հուլիսի 2-ին ստորագրված պայմանագրի համաձայն, կողմերից յուրաքանչյուրը պատրաստում եւ ստորագրում է պայմանագրի լրացումը, որոնց …

կարդալ ավելին

Որտեղ հաց՝ այնտեղ մի կաց

29.04.2011

Հայրենի կառավարությունը, ըստ երեւույթին, մի պահ մոռացել է առօրյա խնդիրները՝ գնաճը, զրոյական տնտեսական աճն ու արտագաղթը, եւ էլի իրեն տվել է ապագայի փայլուն տեսլականներին։ Ինչ-որ տեղ սա զարմանալի է, քանի որ Ներսես Երիցյանը, ով կառավարության կազմում ամենառոմանտիկ գործիչն էր, այլեւս գործադիր իշխանության մեջ չէ։ Փոխարենը` նրա ֆունկցիաները կարծես սկսել է կատարել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ …

կարդալ ավելին

Հայկական բենզինի «բույրը»

28.04.2011

Բենզալցակայան մտած վարորդներին երեկ կրկին «հաճելի» անակնկալ էր սպասվում. բենզինի գինը կրկին թանկացել էր 20 դրամով։ «Ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը 430 դրամից դարձել է 450 դրամ, «Պրեմիումինը»՝ 460-ից՝ 480 դրամ, իսկ «Սուպերը» վաճառվում էր արդեն 500 դրամով։ Վարորդների հարցին, թե ինչո՞ւ է թանկացել՝ բենզալցակայանի աշխատակիցներն ուսերը թոթվելով պատասխանում էին՝ չգիտենք, մենք ընդամենը լիցքավորող ենք։ …

կարդալ ավելին

Հարաբերականության տեսությունն՝ ըստ հայկական կովերի

28.04.2011

Երբ լսեցի, որ մեր բոլոր պետական այրերը մտահոգված են գյուղատնտեսության խնդիրներով, անհանգստացա գյուղատնտեսության համար: Կյանքի փորձը հուշում է` եթե պետությունը սկսել է լրջորեն զբաղվել տնտեսության որեւէ ճյուղով, ապա` վայ այդ ճյուղին: Սկզբում ղեկավարությանը սկսեց անհանգստացնել պանրի գների թանկացումը: Սկսեցին փնտրել պատճառները: Պանրի թանկացումը կապեցին կաթի թանկացման հետ: Իսկ կաթի մատակարարը հենց ինքը` ժողովուրդն է: Շատ …

կարդալ ավելին

Ընդդեմ նեխած իմպերիալիզմի

25.04.2011

Պարտք վերցնելը ցանկալի բան չէ։ Կրկնակի ցանկալի չէ, եթե պարտք ես վերցնում մեկից, ով քեզ հետ մշտական շփման մեջ է, քանի որ նա կարող է քո ամեն մի քայլը քննադատել, իսկ հակադարձել չես կարող. վերցրած պարտքը քո «լեզուն կարճացրել» է։ Պատկերացրեք` տնային տնտեսուհի Վարդանուշը պարտքով փող է վերցնում իր շատ մոտ հարեւանուհի Հայկանուշից։ Հայկանուշն, ինչպես …

կարդալ ավելին

«Ես քաղաքական գործիչ չեմ, ես քաղաքային տնտեսության կառավարիչ եմ»

22.04.2011

– Թերեւս սկսենք ամենաթարմ տեղեկատվությունից։ Դուք Facebook սոցիալական ցանցի Ձեր էջում նշել էիք, որ քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները պետք է մեկ օր օգտվեն միայն հասարակական տրանսպորտից, հետո գրի առնեն իրենց դիտողություններն ու առաջարկները եւ ուղարկեն Ձեզ։ Իրո՞ք այդ քայլով ցանկանում եք ավելի լավ պատկերացում կազմել առկա վիճակի մասին, թե՞ դա ավելի շատ հոգեբանական քայլ …

կարդալ ավելին

ՀԲ-ն մտահոգված է

21.04.2011

«Caspionet»-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկը մտահոգված է Հայաստանում, Վրաստանում, Ղրղըզստանում, Մոլդովայում եւ Տաջիկստանում պարենային ապրանքների եւ էներգակիրների աղբյուրների գների բարձրացմամբ: Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում շուրջ 5.3 միլիոն մարդ գների այս թանկացման արդյունքում հայտնվել է աղքատության գծից ներքեւ: Առավել խոցելի երկրներում պարենային ապրանքների գների աճը գերազանցել է 17%-ը:

կարդալ ավելին

Երբ անզոր է անգամ վիճակագրությունը

21.04.2011

Այս տարվա մարտ ամսվա տվյալներով` Հայաստանի Հանրապետության տնտեսությունը ունեցել է զրոյական աճ։ Այս մասին վկայում է Ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տեղեկանքը։ Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը ընթացիկ տարվա մարտ ամսին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, եղել է 0 տոկոս։ ԱՎԾ-ն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այլեւս չի հրապարակում համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Դրա փոխարեն` հրապարակվում է տնտեսական …

կարդալ ավելին

Գիտեն, բայց մեզ չեն ասում

21.04.2011

Տնտեսական տեղեկատվությունը սարսափ-ֆիլմեր է հիշեցնում: Թե պաշտոնականը, թե ոչ պաշտոնականը: Հիչքոկի ֆիլմերը դիտելը պակաս հուզական զբաղմունք է: Մեր տնտեսական տեղեկատվությունը գրվում է հիչքոկյան մեթոդով: Յուրաքանչյուր լուր կարդալուց հետո համոզվում ես, որ վիճակը վատ է: Վատ է, բայց գիտես, որ հաջորդ լուրն ավելի վատն է լինելու: Մե՛կ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է ասում, որ Հայաստանը չի կարող …

կարդալ ավելին

Օրենքով բարոյականները

18.04.2011

«Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից: Պատգամավորն իր լիազորությունները կատարում է մշտական հիմունքներով: Պատգամավորի կարգավիճակը եւ գործունեության երաշխիքները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքով»: Սա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածն է։ Այն հոդվածը, որը գրեթե ամեն …

կարդալ ավելին

Առաջ դեպի Վրաստան

16.04.2011

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը երկու օր առաջ ուրախացրեց մեր այն հայրենակիցներին, ովքեր պատրաստվում են ամառային հանգիստն անցկացնել վրացական լողափերում։ Նախ՝ այս տարի հնարավոր կլինի գնացքով մեկնել Վրաստան մեկ ամիս ավելի շուտ՝ հունիսի 15-ից սկսած։ Երկրորդ ուրախալի լուրն այն է, որ ուղեւորափոխադրումները կկատարվեն ամենօրյա ռեժիմով եւ ֆիրմային գնացքով։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ Երեւան-Բաթում …

կարդալ ավելին

Պարենամթերքի էժանացում է սպասվում

16.04.2011

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան երեկ հայտարարել է, թե ԱՄՀ կանխատեսումներով` այս տարեվերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 4.6 %: Թեեւ այդ ցուցանիշն, ըստ նրա` շատ ավելի ցածր է, քան նախաճգնաժամայինը, սակայն կարելի է դրական գնահատել, քանի որ տնտեսության վերականգնման միտումները շարունակվում են: Տոլոսան նաեւ նշել է, որ թեեւ տնտեսությունում ներդրումները կշարունակվեն, …

կարդալ ավելին

«Պայքարը» շարունակվում է

14.04.2011

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը շարունակում է պայքարը գնաճի դեմ։ Եվ այդ պայքարի տրամաբանության շրջանակներում՝ 2011 թվականի ապրիլի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով այն 8.5%: Իսկ դա այնքան էլ չի նպաստում տնտեսական ակտիվությանը: Փորձենք պարզաբանել, թե ինչո՞ւ են տնտեսագետները կարծում, որ տոկոսադրույքի մակարդակը բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա։ …

կարդալ ավելին

Սեր առ ՏՏ ու գյուղ

14.04.2011

«Մեծ բեկման» տարվանից հետո գյուղատնտեսության մասին այսքան խոսել էին մեկ էլ 60-ականներին: Երբ «հարազատ կոմունիստական կուսակցությունը» որոշեց մսի, կաթի եւ այլ սննդամթերքների արտադրության գծով հասնել ու անցնել Ամերիկային: Բայց հետո նույն կուսակցությունը մեյդան գցեց պողպատի, տրակտորի ու այլ սարքավորումների արտադրության քանակով նույն ցուցանիշն ապահովելու լոզունգը: Մեյդան գցեց, ու գյուղատնտեսությունը հասարակական ուշադրությունից դուրս մնաց: Հավանաբար, նաեւ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ Հայաստանը լվացքի մեքենա չի արտադրում

12.04.2011

Մեր տնտեսական գործիչներից շատերը մի հետաքրքիր «խասյաթ» ունեն։ Սերժ Սարգսյանի հետ յուրաքանչյուր հանդիպումից հետո նրանք իրենք իրենց համար բացահայտումներ են անում եւ հետո սկսում են ամեն հարմար առիթի ժամանակ մեջբերել նախագահի խոսքերը։ Իրականում հակառակը պետք է լիներ. նրանք իրենք պետք է նոր գաղափարներ հուշեին մասնագիտությամբ ոչ տնտեսագետ նախագահին, սակայն, ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ …

կարդալ ավելին

Դրամը «սկում» է

09.04.2011

Երեկ «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կայացել է 8 մլն 250.000 դոլարի առք եւ վաճառք՝ 374.4 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Դրամի երեկվա արժեզրկումը ռեկորդային է վերջին 2 տարվա կտրվածքով։ Երկրորդային շուկան շատ արագ արձագանքել է այս զարգացումներին. տարադրամի փոխանակման կետերը օրվա երկրորդ կեսին մեկ ԱՄՆ դոլարը վաճառում էին 375-376 դրամով, որոշ տեղերում վաճառքի գինը հասել էր …

կարդալ ավելին

Տեսա՞ք` ինչ եղավ

09.04.2011

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը երեկ լրագրողների հետ զրույցում հերքել է բնապահպանների այն մեղադրանքները, թե իր ղեկավարած ընկերության գործարանները Հայաստանի բնությանը վնաս են հասցնում: Հիշեցնենք, որ բնապահպանների կողմից բազմիցս բարձրացվել է այն հարցը, որ Սյունիքի մարզի այն տարածքներում, որտեղ գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, հողերի եւ ջրերի աղտոտման մակարդակը բարձրացել է, բնակչության մոտ արձանագրվող …

կարդալ ավելին

Ազատվելու են մի շարք հարկատեսակներից

09.04.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ, «Մաքուր երկաթ» ԲԲԸ եւ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ: Այցի ավարտին Ս. Սարգսյանը «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում մասնակցել է գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը: «Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները: Ակնհայտ է, որ գործարար …

կարդալ ավելին

Դրամի «վախճանը»

09.04.2011

Երեկ առավել ակնառու կերպով դրսեւորվեց այն, ինչի մասին շաբաթներ առաջ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը. դրամն արժեզրկվեց։ «Ազգային արժույթի մասին. միանգամից ասեմ, որ դրամի արժեւորումը տնտեսության եւ ներքին արտադրողի համար անբարենպաստ եւ անընդունելի երեւույթ է, եւ իմ կարծիքով` այդպիսի երեւույթները մեզ տեւական ժամանակ խանգարել են: Ես վստահ եմ, …

կարդալ ավելին