Դրամը «սկում» է

09/04/2011

Երեկ «ՆԱՍԴԱՔ-ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում կայացել է 8 մլն 250.000 դոլարի առք եւ վաճառք՝ 374.4 դրամ միջին կշռված փոխարժեքով։ Դրամի երեկվա արժեզրկումը ռեկորդային է վերջին 2 տարվա կտրվածքով։ Երկրորդային շուկան շատ արագ արձագանքել է այս զարգացումներին. տարադրամի փոխանակման կետերը օրվա երկրորդ կեսին մեկ ԱՄՆ դոլարը վաճառում էին 375-376 դրամով, որոշ տեղերում վաճառքի գինը հասել էր արդեն 380 դրամի։ Դժվար է ասել, թե դրամի արժեզրկումը որքան եւ ինչ չափով կշարունակվի։ Ամեն դեպքում հիշեցնենք, որ շաբաթներ առաջ փոխարժեքի այս սցենարը «նախանշել էր» Սերժ Սարգսյանը։ «Բոլոր կանխատեսումները խոսում են այն մասին, որ մենք ունենալու ենք դրամի շատ դանդաղ ու կայուն արժեզրկում` առանց որեւէ նկատելի թռիչքների ողջ տարվա ընթացքում»,- իր մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել էր Ս. Սարգսյանը։