Տնտեսություն

«Տաշիր գրուպը» երրորդ հորիզոնականում է

03.03.2011

«Forbes» հանդեսի ռուսական տարբերակը երեքշաբթի հրապարակել է առեւտրային նպատակներով օգտագործվող անշարժ գույքի խոշորագույն 30 ռուսաստանցի սեփականատերերի ցանկը, որում «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը երրորդ հորիզոնականում է: «Ռուսաստանում բնակվող ամենահայտնի հայազգի գործարարներից մեկը` «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանն, իր սեփականությունը հանդիսացող կոմերցիոն անշարժ գույքի վարձակալության միջոցով 2010թ. 410 մլն դոլար է վաստակել»,- գրում է «Forbes»-ը: Ս. …

կարդալ ավելին

Մարելու է

03.03.2011

Երեկ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփընի» ՓԲԸ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ընկերության կողմից 2005-2007թթ. ապրիլն ընկած ժամանակահատվածում վճարված գիշերավարձերի վերահաշվարկն ավարտվել է, եւ ընկերությունն այն կիրականացնի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին: Ընկերության Կառավարության եւ հանրության հետ կապերի մենեջեր Նորայր Աղայանի փոխանցմամբ՝ վճարումներն իրականացվելու են ընկերության ներկա աշխատակիցներին, իսկ ինչ վերաբերում է նախկին աշխատակիցներին վճարելու խնդրին՝ …

կարդալ ավելին

Սխալ, որի համար պատժում են

01.03.2011

«Գազի գնի անցյալ տարվա բարձրացումից հետո բնակչության համար այն դարձավ 132 հազար դրամ, ինչն, անցյալ տարի, դոլարի կուրսով 370 դոլար է: Գումարած` 500 դրամ սպասարկման վարձ ենք տալիս բոլորս, դա տարեկան անում է միջին հաշվով 16 դոլար: 386 դոլար` արդեն աշխարհում ամենաթանկ գներից մեկն է եղել երբեւիցե»,- երեկ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: …

կարդալ ավելին

Մենք պատմական օրեր ենք ապրում

01.03.2011

«Հայաստանի իշխանությունների գործունեությունը հիմնված է մոնոպոլիաների եւ կեղծիքի վրա»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` ավելացնելով, որ Հայ Ազգային կոնգրեսը` ի դեմս ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ամեն ինչ անում է երկիրն այս ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: Ըստ Բագրատյանի՝ եթե այսօր Հայաստանում գազի գինը չի բարձրացել, դա միայն …

կարդալ ավելին

Հայեցակարգ գրելու հայեցակարգը

01.03.2011

ՀՀ Էկոնոմիկայի ներկա նախարար Տիգրան Դավթյանն ու նրա նախորդը` Ներսես Երիցյանը, համարվում էին նույն թիմի ներկայացուցիչներ: Սակայն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նրանց միջեւ կարեւոր տարբերություններ կան։ Դրանք երեւում են թեկուզ նոր նախարարի խոսքերից։ Առաջին տարբերությունը, թերեւս, այն է, որ Տ Դավթյանը կարծես իրականությանն ավելի մոտ է գտնվում, եւ օրվա խնդիրները թողած՝ ապագայի տիեզերական ծրագրերի մասին չի …

կարդալ ավելին

Պողոսյանը` նախագահ

01.03.2011

Ռուսական «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նոր նախագահ է ընտրվել Միխայիլ Պողոսյանը: Այս մասին երեկ տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է 2011թ. փետրվարի 25-ին` տնօրենների խորհրդի ժողովի ժամանակ: Միաժամանակ, դադարեցվել են 2007 թվականից ընկերությունը ղեկավարող Ալեքսեյ Ֆյոդորովի լիազորությունները: Նորընտիր նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Նախկինում Պողոսյանը զբաղեցրել է ընկերության առաջին փոխնախագահի պաշտոնը: Նա …

կարդալ ավելին

Նոր «վարկի» կարգը

01.03.2011

Երեկ հրավիրված ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ազատ շրջանառության համար մաքսային ռեժիմով մարդատար տրասպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման կարգը: Ըստ կարգի, վարկի տրամադրումն իրականացվում է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում տեղակայված բանկի մասնաճյուղում: Վարկերը տրամադրվում են անտոկոս` վեցամսյա վերադարձման ժամկետով: Ծրագրի …

կարդալ ավելին

Գազը չի թանկանա

26.02.2011

Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հանդիպման մասին տեղեկատվություն էր տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը, որի համաձայն, Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության հետ կապված հարցեր, քննարկել են հրատապ միջազգային խնդիրներ: Հայտնի էր նաեւ, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցերից է եղել առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես` …

կարդալ ավելին

Գնաճը` 20 տոկո՞ս

26.02.2011

Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստանի պետական բուհերի ղեկավարները դիմել են կառավարություն` 2011-2012 թվականի ուսումնական տարվանից ուսման վարձերը բարձրացնելու առաջարկությամբ: Ռեկտորները դա պայմանավորել են հաջորդ ուսումնական տարի դիմորդներ չունենալու հանգամանքով, ինչը նշանակում է, որ բուհերի եկամուտները զգալիորեն նվազելու են: Կառավարությունում ընդունելով հանդերձ ռեկտորների հիմնավորումները, հրահանգել են ոչ մի դեպքում նման քայլի չդիմել եւ իրենց առաջիկա ֆինանսական հոսքերը …

կարդալ ավելին

Փող տամ, փող տուր

26.02.2011

Երկու օր առաջ կառավարությունը մի որոշում ընդունեց եւ վրացական համարանիշերով մեքենաների մաքսազերծման թեման համարեց փակված։ Պարտադիր մաքսազերծման դեմ բողոքող մեքենաների սեփականատերերը հնարավորություն ստացան մի փոքր հետաձգել վճարումները, սակայն դա այն չէր, ինչին սպասում էին բողոքողները։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, բողոքի ակցիաները դեռ կշարունակվեն։ Վրացական համարանիշ չունեցող մեքենատերերի, եւ առավելեւս՝ մեքենա չունեցողների համար այս թեման մի …

կարդալ ավելին

Չի լուծարվում

24.02.2011

Երեկ «Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն ընկերության ղեկավարությունից ծանուցագրեր են ստացել, որոնց համաձայն՝ ընկերությունն աշխատելու է մինչ այս տարվա ապրիլի 1-ը: Աշխատակիցների փոխանցմամբ, ընկերությունը լուծարվում է, իսկ իրենց աշխատանքից ազատում են: Այս տեղեկությունների հավաստիության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան նախ ասաց, որ ինքն այդպիսի ծանուցագիր չի ստացել: Ապա ավելացրեց, որ «Արմավիան» …

կարդալ ավելին

Բլոգերներն էվոլյուցիային չեն հավատում

24.02.2011

Հայկական բիզնեսի՝ Վրաստան «արտագաղթելու» թեմային արդեն հասցրել են անդրադառնալ հայաստանյան գրեթե բոլոր ԶԼՄ-ները։ Դրա մասին խոսել է նույնիսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը` իր անձնական բլոգում։ «Նույնքան հաճախ էլ հարցնում են հայկական տարբեր բիզնեսների մասին, որոնք, իբր, «փախչում են» Վրաստան: Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան …

կարդալ ավելին

«Դաբրոն» տվեց

24.02.2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այս ընկերության մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ինչպես հայտնի է` «Ֆորչյուն Օյլը» ՀՀ 3 երկաթահանքերը գնած ընկերությունն է: Դեռեւս այս տարեսկզբին «Ֆորչյուն Օյլը» տեղեկություններ տարածեց, որ գնել է Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթի …

կարդալ ավելին

Գնում է Լոնդոն

24.02.2011

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, փետրվարի 21-22-ն այցելել է Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեյվիդ Հարթնեթի եւ KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի հետ: Արտգործնախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջեւ տեղեկատվության եւ փորձի …

կարդալ ավելին

Գնաճի հրեշի անվերջ վերադարձը

24.02.2011

Այս օրերին հասարակությանը ամենաշատը գներն են հետաքրքրում: Հիմնական համարվող սննդամթերքի գները: Որովհետեւ մի օր սոխը գինն է բարձրանում: Հաջորդ օրը` կարտոֆիլի: Իսկ դրանից առաջ կաթնամթերք արտադրողներն էին նույն բանն արել: Ոչ ոք ոչինչ չի հասկանում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կարծես ավարտվել է: Ավելին` բոլորը խոսում են տնտեսության վերականգնման ու աշխուժացման մասին: Համարյա բոլոր երկրներում: Բացառությամբ Հայաստանի, …

կարդալ ավելին

Արժութային պատերազմ

22.02.2011

«Պարենամթերքի միջազգային գների աճը շարունակվելու է: Սկսվում է մի բոլորաշրջան, երբ սննդամթերքի արտադրության մեջ կլիմայի տաքացումը հիմնական դեր է խաղալու»,- Ֆրանսիական «Les Echos» թերթին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը: Նրա կարծիքով` մերձավորարեւելյան հեղափոխությունների եւ սննդամթերքի գների աճի միջեւ կապն ավելի թույլ է, քան ընդունված է կարծել: «Փաստացի Եգիպտոսում եւ …

կարդալ ավելին

Ակտիվ ընթացք՝ դեպի աղքատություն

22.02.2011

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ ամփոփել է այս տարվա առաջին ամսվա տնտեսական ցուցանիշները։ Ընդհանրապես՝ տարվա առաջին ամսվա ցուցանիշների հիման վրա երբեք լուրջ վերլուծություններ չեն անում, ավելի շատ ընդունելով որպես ի գիտություն։ Հունվարին տնտեսական ակտիվությունը կտրուկ նվազում է՝ պայմանավորված թե՛ ամանորյա տոներով, թե արձակուրդներով, թե՛ սեզոնայնությամբ։ Սակայն այս անգամ սրան ավելացել է եւս մեկ գործոն, որը թույլ …

կարդալ ավելին

Երկնիշ աղքատացում

19.02.2011

Ամեն ինչ տանում է նրան, որ տարեվերջին Հայաստանում արձանագրվելու է երկնիշ կամ երկնիշին մոտ գնաճ։ Անգամ Կենտրոնական բանկը չի հավատում, որ Հայաստանում գնաճը գոնե մոտ է լինելու թույլատրելի վերին սահմանին՝ 5.5%-ին։ «Գյուղատնտեսության ճյուղի հետագա միտումները դեռեւս անորոշ են, եւ տարեսկզբից միջազգային պարենային եւ հումքային շուկաների զարգացումները վկայում են մոտակա ամիսներին նախանշված գնաճային ռիսկերի դրսեւորման հավանականության …

կարդալ ավելին

Թոշակները՝ քարտերով

19.02.2011

Այս տարվա ապրիլից Հայաստանում կներդրվի կամավոր կուտակային համակարգը, իսկ 3 տարի անց՝ 2014թ. հունվարի 1-ից կսկսի գործել նաեւ պարտադիր կուտակային համակարգը։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» փորձագետ Հայկ Ոսկանյանի համոզմամբ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարձրանան քաղաքացիների կենսաթոշակները, այլեւ կկրճատվի ստվերային տնտեսությունը: Կամավոր կենսաթոշակային համակարգի դեպքում գործելու է երեք սխեմա` կենսաթոշակային հիմնադրամներ, բանկերի կողմից …

կարդալ ավելին

Պատրաստվեք երկնիշ գնաճի

19.02.2011

Բյուջեով նախատեսված գնաճի վերին սահմանը՝ 5.5%-ը, գնալով ավելի անիրական է թվում։ Բացի հաստիքով լավատես, անգիր արածի պես մի քանի տերմինախեղդ նախադասություններ արտասանել սիրող մի շարք պաշտոնյաներից՝ գնաճը արդեն լրջորեն անհանգստացնում է բոլորին։ Իսկ այն, որ անհանգստությունը լուրջ հիմքեր ունի, հաստատում է հենց Կենտրոնական բանկը։ 10 օր առաջ ԿԲ խորհուրդը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու նպատակով։ …

կարդալ ավելին