«Դաբրոն» տվեց

24/02/2011

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գործադիր փոխնախագահ Դանիել Չյուի գլխավորությամբ: Կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այս ընկերության մասին մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, ինչպես հայտնի է` «Ֆորչյուն Օյլը» ՀՀ 3 երկաթահանքերը գնած ընկերությունն է: Դեռեւս այս տարեսկզբին «Ֆորչյուն Օյլը» տեղեկություններ տարածեց, որ գնել է Աբովյանի, Հրազդանի եւ Սվարանցի երկաթի հանքերը: Ի դեպ, «Ֆորչյուն Օյլի» ներկայացուցիչները վարչապետին վստահեցրել են, որ ներդրումները կիրականացվեն 2 փուլով, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 0,5 մլրդ դոլար: